Tuesday, 23 04 2024
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ

«Կկոխեմ, հանի ինչ ունես…». Երևանում 27-ամյա երիտասարդը մերսուհու տուն է գնացել և դանակի սպառնալիքով թալանել է նրան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Նարեկ Գ.-ի գործի դատական քննությունը:

1991 թվականին ծնված Նարեկ Գ.-ին մեղադրանք էր առաջադրվել ավազակային հարձակում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով:

Նարեկ Գ.-ն 2013 թվականին դատվել էր դարձյալ ավազակային հարձակում գործելու համար, դատապարտվել էր 6 տարի ազատազրկման, այն ժամանակվա Համաներման ակտի կիրառմամբ պատժաչափը կրճատվել էր, նա ազատություն էր դուրս եկել 2017 թվականի հուլիսի 14-ին:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի փետրվարի 23-ին Նարեկ Գ.-ն համացանցից տեղեկացել է Նոնա Մ.-ի (անունը փոխված է) կողմից մերսման ծառայություններ մատուցելու մասին: Նույն օրը Նարեկ Գ.-ն ժամը 23-ն անց 30-ի սահմաններում զանգել է Նոնային, ներկայացել է «Արթուր» անունով, իմացել է, որ Նոնան մերսման ծառայություններ մատուցում է իր բնակարանում, որտեղ միայնակ է բնակվում: Նարեկը Նոնայի հետ պայմանավորվել է այցելության վերաբերյալ:

Նա պատահական տաքսիով գնացել է Նոնայի տված հասցեով, ըստ մեղադրանքի՝ «խաբեությամբ մուտք է գործել» բնակարան և հարձակում է գործել տանտիրուհու վրա՝ որպես զենք օգտագոծելով իր հետ նախապես վերցրած սուր գործիքը, այն «ցուցադրական» պահել է Նոնայի ուղղությամբ ու ասել է. «Կկոխեմ, հանի ինչ ունես, ես կորցնելու բան չունեմ»:

Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Գ.-ն բնակարանում գտել ու հափշտակել է 1400 դոլար արժողությամբ «Այֆոն 8» բջջային հեռախոսն ու 192 հազար դրամ կանխիկ գումարը:

Տանտիրուհին չի հանձնվել, դիմադրել է, հրել է Նարեկին, վերջինիս ձեռքից գցել է սուր գործիքն ու փախել է դեպի բնակարանի մուտքի դուռը, փորձել է բացել և օգնություն կանչել: Նարեկ Գ.-ն, ըստ մեղադրանքի, տուժողի դիմադրությունը կոտրելու նպատակով վերցրել է բնակարանում եղած խոհանոցային դանակը, հետապնդել է տուժողին, փակել է նրա բերանը, դանակը սեղմել է կրծքին, պարանոցին՝ պատճառելով ճանկռվածքներ, դանակով հարվածելու սպառնալիքով պահանջել է չաղմկել: Նոնան կարողացել է ազատվել Նարեկի ձեռքից, վազել է պատշգամբ, օգնություն է կանչել, հարևաններին խնդրել է ոստիկանություն զանգել:

Նարեկ Գ.-ն, ըստ մեղադրանքի, հափշտակելով վերը հիշատակված ավարը՝ տուժողի բջջային հեռախոսն ու կանխիկ գումարը, դիմել է փախուստի:
Նարեկ Գ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել, պնդել է, թե Նոնա Մ.-ի նկատմամբ ավազակային հարձակում չի գործել: Նախապես նրա հետ հեռախոսով պայմանավորվել, այցելել է՝ ինտիմ ծառայությունից օգտվելու նպատակով: Նոնայի բնակարանում սկզբում զրուցել են, ինքը պատմել է իր մասին, ասել է, թե նախկինում դատապարտված է եղել: Դրանից հետո Նոնան իրեն սեռական բնույթի ծառայություն է մատուցել, որի դիմաց, ըստ պայմանավորվածության, ինքը պետք է վճարեր 25 հազար դրամ: Սակայն չի վճարել այդ գումարը: Նոնան այդ պատճառով է աղմկել: Նա վախեցրել է իրեն, ասել է, թե «համակարգում աշխատող բարեկամներ» ունի, սպառնացել է, դուրս է եկել պատշգամբ ու գոռացել է՝ սպանում են, փրկեք… Հարևան մի աղջիկ դուրս է եկել, հարցրել է՝ ի՞նչ է պատահել, ինքն ասել է՝ ոչինչ չի պատահել, ինքն արդեն գնում է… Եվ հեռացել է այդ բնակարանից: Ինքը տուժողի նկատմամբ բռնություն չի գործադրել, չի սպառնացել դանակով կամ իր մոտ եղած ինչ-որ գործիքով, իր մոտ նման գործիք չի եղել: Ինքը տուժողի հեռախոսը կամ գումարը չի հափշտակել: Իրեն ոստիկանություն բերման են ենթարկել դեպքից չորս օր անց:

Տուժող Նոնան հայտնել է, թե անհատ ձեռներեց է, զբաղվում է մատնահարդարմամբ, վարսահարդարմամբ, դիմահարդարմամբ ու բուժական մերսումով: Հաճախորդներն իր հետ կապ են հաստատում հեռախոսով, որի համարները տեղադրված են համացանցում:

2018 թվականի փետրվարի 23-ին, ժամը 17-ն անց 30-ի սահմաններում իրեն զանգել են անծանոթ համարից, ինքը չի պատասխանել: Նույն համարից զանգել են նաև ժամը 23-ն անց 30-ին, ինքը պատասխանել է, զրուցել է «Արթուր» անունով ներկայացած երիտասարդի հետ, որն ասել է, թե համացանցային հայտարարությունը կարդացել է, ցանկանում է օգտվել բուժական մերսումից: Ինքը հայտնել է, որ մերսման մեկ ժամն արժե 40 հազար դրամ: «Արթուրն» ասել է, թե ցանկանում է մերսվել 30 րոպե, 25 հազար դրամ ունի: Պայմանավորվել են: Որոշ ժամանակ անց երիտասարդը եկել է իր բնակարան: 10-15 րոպե զրուցել են, նա պատմել է իր մասին, ասել է, թե նախկինում դատվել է ավազակության համար:

Ինքը գնացել է միջանցք՝ լույսը վառելու, քանի որ սենյակի լույսը թույլ էր: Երբ վերադարձել է հյուրասենյակ, «Արթուրի» ձեռքին պտուտակահան է տեսել, որը նա թափահարել ու ասել է. «Կկոխեմ, հանի ինչ ունես, ես կորցնելու բան չունեմ»:

Ինքը փորձել է նրան համոզել, որ իրեն չվնասի: Ասել է, թե տանը արժեքավոր իրեր չկան, ունի բջջային հեռախոս ու մոտ 200 հազար դրամ՝ դրամապանակի մեջ: Ինքը փորձել է համոզել, որ այդ տղան հեռանա, ասել է, թե ոստիկանություն չի դիմի:

«Արթուրը» վերցրել է իր դրամապանակի մեջ եղած գումարը, իր բջջային հեռախոսը, հետո պահանջել է բացել պատուհանագոգին դրված չհրկիզվող պահարանը: Ինքն ասել է, թե բանալին իր մոտ չէ, բացի այդ՝ պահարանում արժեքավոր ոչինչ չկա: Քանի որ վախեցած էր, առաջարկել է, որ նա այդ չհրկիզվող պահարանը վերցնի ու տանի հետը: Բայց նա շարունակում էր պահանջել, որ ինքը բացի պահարանը, հակառակ դեպքում սպառնում էր վնաս հասցնել իրեն: Ինքը կարողացել է հրել նրան, պտուտակահանն ընկել է նրա ձեռքից: «Արթուրը» պատուհանագոգից վերցրել է խոհանոցային դանակը, սկսել է դրանով սպառնալ, պնդել է, որ ինքը բացի չհրկիզվող պահարանը:

Ինքը դիմադրում էր, ի վերջո կարողացել է փախչել դեպի բնակարանի մուտքի դուռը, բացել և օգնություն է կանչել: «Արթուրը» դանակը աջ ձեռքին բռնած՝ մոտեցել է, ձախ ձեռքով փակել է իր բերանը, պահանջել է չբղավել, սպառնացել է, որ կհարվածի դանակով: Ինքը վախից չի գոռացել, «Արթուրն» իրեն բաց է թողել: Ինքը վազելով գնացել է պատշգամբ ու սկսել է օգնություն կանչել, խնդրել է, որ հարևանները ոստիկանություն զանգեն: Պատշգամբում գտնվելիս ինքը դուռը փակել ու բռնել է, որ «Արթուրը» չկարողանա բացել: Հարևանները ձայն են տվել, որ արդեն ոստիկանություն են զանգել: «Արթուրը» դա լսելով՝ դիմել է փախուստի:

Տուժողի հարևանուհին հայտնել է, թե փետրվարի 24-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում, հարևանուհու պատշգամբից օգնություն կանչող ձայներ է լսել: Նա գոռում էր, որ իր վրա դանակով հարձակվել են: Ինքն ասել է, թե արդեն ոստիկանություն է զանգել: Այդ ժամանակ հարևանուհու բնակարանից լսել է տղամարդու ձայն. «Մորքուր ջան, պետք չի, արդեն գնում եմ»:

Դատարանը հետազոտել է դեպքի մասին ահազանգող հեռախոսազանգը ոստիկանություն. «Այստեղ մեր կողքի հարևանուհու վրա ինչ-որ դանակով հարձակվել են… Ձայներից երեխան տանը վախեցել է…»: «Հասցեն ասեք»: «Գլենդել Հիլզ…»: «Գլենդել ի՞նչ»: «Գլենդել Հիլզ… Բալիկ ջան, ներս արի, կարող ա զենք-բան ունենա… Շատ շուտ արեք, խնդրում եմ, ստեղ ինչ-որ վտանգավոր բանա կատարվում, ահավոր ձայներ ա լսվում…»:

Դատարանը հետազոտել է համացանցային կայքում տուժողի տեղադրած հայտարարությունը. «Տղամարդկանց համար պեդիկյուր, ձեռքերի չիստկա, դեմքի մասկաներ, դեմքի չիստկա, մազերի հեռացում՝ բիո էպիլյացիա, ամբողջ մարմնի և մասնակի հատվածների մերսում՝ գլխի, ոտքի, ձեռքերի՝ սկրաբով և անուշահոտ յուղերով: Այլ մերսումներ չկա: Անպարկեշտ առաջարկներով չանհանգստացնեք»:

Տուժողի բնակարանի զննությամբ հայտնաբերվել են մերսման համար նախատեսված յուղեր, մերսում կատարելու սարքավորումներ: Արձանագրվել է. «Սեռական բնույթի ծառայություններ մատուցելու համար նախատեսված իրեր և առարկաներ չեն հայտնաբերվել»:

Դատարանն արձանագրել է, որ դատաքննությամբ հետազոտված ու գնահատված ապացույցների համակցությամբ չի հաստատվել մեղադրանքի այն կետը, թե Նարեկ Գ.-ն ապօրինի է մուտք գործել տուժողի բնակարան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ: Տուժողն իր ցուցմունքում նշել է, թե Նարեկ Գ.-ն նախապես զանգել ու պայմանավորվել է այցելության համար, հետևանար՝ տուժողի բնակարան մտնելիս նա որևէ արգելք կամ խոչընդոտ չի հաղթահարել:

Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման ռեցիդիվ Նարեկ Գ.-ի կողմից:

Նարեկ Գ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ կետերով և դատապարտվել է 7 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2018 թվականի փետրվարի 28-ից:

Նարեկ Գ.-ից հօգուտ տուժողի կբռնագանձվի 864 հազար 882 դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառած գույքային վնասի հատուցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում