Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Քաղաքական խճողվածք է. Քոչարյանը խաղում է իրեն թողնված քաղաքական միակ պարտիան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Պահպանողական կուսսկցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։

Պարոն Հայրապետյան, ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրությունից եւ նրա հայտարարությունից հետո երկրում սահմանադրական ճգնաժամ է առաջանում։ Ըստ Ձեզ, ի՞նչ հետեւանքներ կունենա այս զարգացումը։

Միանգամայն ճիշտ եք. կարող է սահմանադրական ճգնաժամ առաջանալ: Բայց դրա պատճառն իմ սիրելի պարոն Վահե Գրիգորյանի ընտրությունն ու հայտարարությունը չէ, հակառակը՝ նա համարձակորեն բարձրացրեց այն խնդիրը, որի առջև մինչև այժմ կա՛մ աչք էինք փակել, կա՛մ պարզապես չէինք նկատել: Իսկ թե ինչ հետևանքներ կունենա սահմանադրական նախաճգնաժամային վիճակը, պայմանավորված է նրանով, թե մեր երկիրն առաջիկայում կհայտնվի՞ արտաքին ագրեսիայի դեմ, թե՞ ոչ:

Դրանի՛ց կախված կլինի ելքը: Եթե որևէ արտաքին ներխուժում չլինի, ապա նախորդ իշխանությունը անարդյունավետ դիմադրություններով հանդերձ՝ գործադիրի և օրենսդիրի նման կարճ ժամանակում կզիջի նաև ամբողջ դատական իշխանությունը, այդ թվում՝ սահմանադրականը:

Իրավակա՞ն, թե՞ քաղաքական կազուս է սա։ Ո՞ր տեսանկյունից է հարկավոր դիտարկել այս խնդիրը։

Սա բացառապես քաղաքական խճողվածք է՝ իրավականի ծածկույթով և հիմքով: Լուծումներն էլ լինելու են բացառապես քաղաքական՝ դարձյալ իրավականի ծածկույթով և հիմքով:

Ռոբերտ Քոչարյանի գործը քննող վերաքննիչ դատարանը մտել է խորհրդակցական սենյակ՝ կալանքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Արդյո՞ք դատարանը վճռականություն կդրսեւորի Քոչարյանին կալանավորելու հարցում։

Մի՞թե մենք դատարան ունենք, որ հիմա էլ չափենք նրա վճռականության աստիճանը: Պարոն Քոչարյանի կալանավորումն առաջին հերթին հենց իրեն՝ Քոչարյանին է ձեռնտու, քանի որ այդ դեպքում է միայն, որ նա հնարավորություն կունենա քաղաքական գործոն դառնալու՝ իշխանության բոլոր հակառակորդներին, ինքնապահպանման բնազդը խաղարկելով, հավաքել մեկ առանցքի շուրջ: Ազատության մեջ նա որևէ տիպի գործոն լինելու պաշար չունի: Իհարկե, կալանավորման միակ շահառուն պարոն Քոչարյանը չէ. որոշ իմաստով դա ձեռնտու է նաև իշխանությանը, քանի որ հնարավոր կլինի էլի ինչ-որ ժամանակ ձգել հեղափոխական սևի-սպիտակի մեթոդոլագիան՝ արգելակելով գաղափարական մրցակից ուժերի դաշտում հայտնվելը, բայց կալանավորման տակտիկան շեղբի վրայով քայլել կնշանակի:

Ձեր կարծիքով, Մոսկվայի անթաքույց աջակցությո՞ւնն է թույլ տալիս Քոչարյանին՝ դատարանին սպառնալու, թե՞ մեղադրյալը պարզապես փորձում է մինչեւ վերջ դիմադրել։

Քոչարյանը Մոսկվայից ավելի աջակցություն չունի, քան հայաստանյան համատարած հինգերորդ շարասյան մնացյալ օղակները: Ինչպես Ձեր ԶԼՄ-ում վաղուց և բազմիցս ասել եմ՝ նա Մոսկվայի կողմից ընդամենը կարող է օգտագործվել որպես գործիք:

Պարոն Քոչարյանը ո՛չ սպառնում է դատարանին, ո՛չ էլ դիմադրում է, առավել ևս մինչև վերջ: Նա խաղում է իրեն թողնված քաղաքական միակ պարտիան, և պետք է խոստովանել՝ առայժմ անթերի է անում դա:

Վերջին օրերին ՌԴ դեսպան Կոպիրկինը հանդիպումներ է ունեցել թե՛ Քոչարյանի, թե՛ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի հետ։ Արդյո՞ք ՌԴ-ն փորձում է միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Ի՞նչ պիտի անի գործող իշխանությունը այս ուղղությամբ:

Այդ հանդիպումները մեն միակ նպատակ են հետապնդում. ներկայացումն ավելի բնական և համոզիչ դարձնել: Այլապես Մոսկվան մեր անկախությունից ի վեր երբեք խնդիր չի ունեցել, ինչպես Դուք ձևակերպեցիք, Հայաստանի ներքին գործերին միջամտելու: Ռուսաստանի համար չկան Հայաստանի ներքին գործեր, դրանք նա դիտում է որպես հենց իր ներքին գործ և իր ներքին գործերը կարգավորում է այնպես, ինչպես հարկ է համարում՝ ելնելով տարածաշրջանային իր ռազմավարությունից ու մարտավարությունից. պետք է՝ ստեղծում է ուժեղ սատրապություն, պետք է՝ կառավարվող քաոս է սարքում: Խնդիրն այստեղ հնարավորինս անկախանալու մեր տեսլականը, մեր կամքը, մեր ցանկությունը, մեր վճռականությունը, հաշվարկելու մեր կարողությունն է: Ներկա իշխանությունը շատ բան է անում՝ այդ անկախության սահմաններն ընդլայնելու համար, այլ բան է, որ երբեմն դրա համակարգվածությունն է թույլ և արդյունքները՝ փոքր: Դուք ինձանից լավ գիտեք, որ մեր իշխանությունները փրփրում են, երբ որևէ մեկը հանդգնում է ակնարկել, թե ինչ է պետք անել, ուստի երբեք ինձ թույլ չեմ տվել հրապարակային որևէ առաջարկ անել, դիպչել նրանց այդ բարդույթին: Պարզապես երկիրն է ափսոս, այսպիսի երկնառաք հնարավորությունն է ափսոս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում