Իրանի Գլխավոր շտաբը զգուշացրել է ամբողջ տարածաշրջանում ռազմական հակամարտության վտանգի մասին։
Իրանի իշխանությունները Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին սպառնացել են ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար լուրջ հետևանքներով. եթե նրանք ուժ կիրառեն Թեհրանի դեմ, ագրեսիայի դեպքում «պատմական պատասխան» են խոստանում։ Այս մասին հայտարարել է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Աբոլֆասի Շեքարչին, հաղորդում է RBC-Ukraine-ը` հղում կատարելով «Ազատություն» ռադիոկայանին:
Իրանցի գեներալի հայտարարությունը հնչեց վերջին լարվածության աճի ֆոնին, երբ հունիսի 20-ին իրանցիները ոչնչացրին ամերիկյան ԱԹՍ-ն:
«Թշնամու, հատկապես ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային դաշնակիցների ռազմական սխալը նման է վառոդի տակառն այրելուն, որի վրա նստած է ԱՄՆ-ը՝ իր շահերով, և ամբողջ տարածաշրջանը կրակի մեջ է նետում», – ասել է Շեքարչին։