Thursday, 28 03 2024
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները

Սյունիքում մարզպետը Հունան Պողոսյանը չլինի, Քրիստոսը լինի, դրանից բան չի փոխվում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախկին խորհրդական, պահեստազորի գնդապետ Վոլոդիա Հովհաննիսյանը:

Պարոն Հովհաննիսյան, հեղափոխությունից մեկ տարի է անցել: Այս ամիսների ընթացքում հաճախ այս կամ այն մարզից, համայնքից բողոքի ակցիաների ժամանակ կարծիք է հնչում, որ հեղափոխությունը իրենց մարզ կամ համայնք չի հասել: Այս տեսանկյունից ի՞նչ պատկեր է Սյունիքում:

– Գիտեք, իմ կարծիքով՝ հեղափոխությունը ոչ միայն մարզեր չի հասել, այլև Երևանում էլ այն չկա: Այն հեղափոխությունը, որը կատարեց մեր ժողովուրդը, պարզապես ուզուրպացվեց մեկ մարդու, մի քանի երիտասարդների կողմից, և այն հիմա ոչ թե ծառայում է մեր ժողովրդի, երկրի բարեկեցությանը, այլ նպաստում է նրան, որ մեր ԱԺ նախագահի ֆինանսական միջոցները 3000 անգամ աճեն, նպաստում է նրան, որ Նիկոլ Փաշինյանի կինը 1.5 միլիարդ փող ունենա իր հիմնադրամի հաշվին, նպաստում է նրան, որ իշխանության մեջ եղող երիտասարդներն ավելի արագ հարստանան: Իսկ ինչ վերաբերում է մարզերին, ապա բացարձակ աշխատանք չի կատարվում, գյուղատնտեսությունը թողնված է գյուղացիների ուսերին, արդյունաբերություն չկա, որոշ մարդիկ միայն իրենց բիզնեսն են պահում, ճանապարհաշինություն չկա: Ոչ մի քայլ, գործողություն չի կատարվում: Տեղական իշխանություն, մարզային իշխանություն այսօր չկա: Սյունեցին մարզային իշխանություն չի տեսնում, իսկ համայնքապետները, ճիշտ է, փորձում են ինչ-որ բան անել իրենց համայնքի համար, բայց նրանց ֆինանսական միջոցները բավարար չեն:

Ուզում եք ասել, որ մարզում մարզպետ Հունան Պողոսյանից դժգոհություններ կա՞ն։

-Ես չէի ասի, որ Հունան Պողոսյանից դժգոհություններ կան, քանի որ այսօր սյունեցին փոփոխությունների, օգնության սպասում է ոչ թե Հունան Պողոսյանից, այլ կենտրոնական իշխանությունից: Ժողովուրդը գիտի, որ մարզպետը չի տիրապետում ֆինանսական ռեսուրսների, համայնքային բյուջեն տնօրինում են համայնքները: Ժողովրդին օգնողը կենտրոնական իշխանությունը պետք է լինի: Հիմա, քանի որ վերջին տարում ՀՀ-ից դուրս է եկել երկու միլիարդ դրամ, ներդրումները կրճատվել են 80-82 տոկոսով: Այս պարագայում մարզպետը Հունան Պողոսյանը չլինի, Հիսուս Քրիստոսը լինի, դրանից բան չի փոխվում: Իսկ Հունան Պողոսյանին ես ճանաչում եմ և մեծագույն հարգանք ունեմ նրա նկատմամբ:

Պարոն Հովհաննիսյան, վերջերս հայտնի դարձավ, որ Սուրիկ Խաչատրյանը սնանկ է ճանաչվել դատարանի կողմից, օրերս էլ քրեական գործ է հարուցվել նրա նկատմամբ ձեր նշած ներդրումային ծրագրերին խոչընդոտելու մասով: Դուք տևական ժամանակ մտերիմ էիք իր հետ, կարո՞ղ եք ասել՝ այդ սնանկությունը ինչպես է ստացվել, և ինչի մասին է քրեական գործը:

-Ես կապ չունեմ Սուրիկ Խաչատրյանի հետ և ոչինչ չեմ կարող ասել, բացատրել դրանց հետ կապված:

-Արտերկրո՞ւմ է Սուրիկ Խաչատրյանը:

-Ես չեմ կարող հաստատել կամ հերքել այդ լուրը:

Բայց Սուրիկ Խաչատրյանի սնանկությունը Ձեզ համար տրամաբանակա՞ն Է: Նա ժամանակին ահռելի ունեցվածքի էր տիրապետում:

-Նման հարցերը տվեք սնանկության կառավարչին: Ես չեմ կարող խոսել մի բանի մասին, որից տեղյակ չեմ:

Պարոն Հովհաննիսյան, երբ Սուրիկ Խաչատրյանը մարզպետ էր, շատ էր խոսվում, որ մարզում վախի մթնոլորտ էր տիրում, գործարարները հրաժարվում էին մարզում ներդրումներ կատարել: Այդ մասով մարզում փոփոխություն նկատո՞ւմ եք, և դա որքանո՞վ է ազդել մարզի տնտեսական աշխուժության վրա:

-Սյունիքում այդպիսի մթնոլորտ չի եղել: Սուրիկ Խաչատրյանը երբեք վախի մթնոլորտ չի տարածել, դա միֆ էր, որը մեծ տարածում էր գտել: Սուրիկ Խաչատրյանը ոչ միայն լավ մարզպետ էր, այլև սրտացավ սյունեցի, նրա օրոք Սյունիքը ծաղկում էր, օգնում էր անխտիր բոլորին: Եվ այսօր նույն Սյունիքի մարզում Սուրիկ Խաչատրյանի հանդեպ հարգանքն ու հեղինակությունն առավել քան մեծ է:

Բացի դրանից՝ Սուրիկ Խաչատրյանն արդեն երեք տարի է՝ մարզպետ չէ, և մենք այդպես էլ տնտեսական բում չտեսանք մարզում, ոչ մի նոր ներդրող չեկավ: Հակառակը, Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո ներդրումները մարզում կտրուկ նվազեցին, և տնտեսական ակտիվությունը մեռավ մարզում, և առ այսօր էլ նույն վիճակն է:

Հետհեղափոխական իրավիճակում դա նորմա՞լ չեք համարում:

-Նախ՝ ՀՀ-ում չի եղել հեղափոխություն, եղել է ժողովրդի պարտադրանքով իշխանափոխություն: Ժողովուրդը ցանկանում էր ազատվել այն իշխանությունից, դրա համար էլ ընտրեց փողոցի ճանապարհը: Կատարվածը քաղաքացիական անհնազանդություն էր, որի արդյունքում իշխանության եկած ուժն ընկավ թաթարական հարկահանության հետևից, բոլորի մեջ տեսավ թշնամի և սպառնալիքներով ու հոխորտալով բոլորին հեռացրեց:

Բայց Դուք չե՞ք ընդունում, որ նախկին իշխանությունները թալանել էին երկիրը, և դա պետք էր հետ վերադարձնել:

-Այն, որ նախկին իշխանությունները թալանել էին երկիրը, դա բոլորս գիտենք, և դա պարսավելի է, և եթե այս իշխանությունը մի փոքր ունենար ժողովրդավարական զարգացման միտում, պետք է փորձեր այդ թալանված գումարները հետ վերադարձնել օրինական ճանապարհով: Մինչդեռ, հիմա հայտնի մեթոդ է ընտրված՝ գործարարը, թալանչին մի 30 միլիոն է տալիս Աննա Հակոբյանի հիմնադրամին և միանգամից դառնում է օրինական գործարար: Ես անգամ ամուլում կարդացի, որ նա Միհրան Պողոսյանից փող է ուզել, չեն տվել ու քրեական գործ են հարուցել նրա նկատմամբ։

Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված օֆշորային սկանդալի պատճառով, այլ ոչ թե Աննա Հակոբյանի հիմնադրամից գումար չտալու:

-Ես ասացի, որ մամուլից եմ կարդացել, և ինձ համար հասկանալի չէ, թե դա որքանով է հեղափոխական ազնվության շրջանակներում տեղավորվում: Կրկնում եմ, ամեն ինչ պետք է անել օրենքի շրջանակներում, թալանվածը պետք է վերադարձնել օրենքով, այլ ոչ թե պատերին ծեփելով, հիստերիկ մեթոդներով ու անհիմն քրեական գործերով: Բայց օրինական պայքարի փոխարեն Նիկոլ Փաշինյանի շրջապատն այսօր զբաղված է հարստանալով: Այսօր նրանք արդեն ամենակոռումպացված մարդիկ են, 150 հազար դոլարանոց մեքենաներ են քշում, դրամական միջոցները կրկնապատկում են: Աննան միլիարդավոր դոլարների է տիրապետում և ոչ մեկին հաշվետվություն չի ներկայացնում:

Այդ հիմնադրամի միջոցները ծախսվում են քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար: Անընդունելի չե՞ք համարում այդ թեման շահարկելը:

-Քաղցկեղով հիվանդ երեխաները բուժվում են պետական պատվերի շրջանակներում, այդ մասին հայտարարել է առողջապահության նախարարը: Ցավալի է, որ ներկա իշխանությունն ավելի սարսափելի գործելաոճ է ընտրել և ավելի կոռումպացված է, քան նախկինները: Նախկինները գոնե հաշվետու էին հասարակության առաջ:

Իսկապե՞ս, օրինակ՝ Սուրիկ Խաչատրյանը այդպես էլ հանրությանը հաշվետու չեղավ, թե ինչպես էր այդ միլիոնները դիզել, ինչպես էր հաջողվել քաղաքի բարձունքում 5 միլիոն դոլարը գերազանցող առանձնատուն կառուցել:

-Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, բայց կարող եմ ասել, որ նախկինում մարդիկ պատասխանում էին հարցերի, միջոցներ էին ձեռնարկում դրա դեմ: Իսկ հեղափոխական պաշտոնյաները հիմա դա չեն անում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում