Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հարկավոր է մեկընդմիշտ հասկանալ՝ գաղութատիրոջ նպատակն է մինչև վերջ օգտագործել, քամել ու խժռել մեզ. Վարուժան Ավետիսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինն օրերս հրավիրվել էր ԱԳՆ, և նրա հետ զրույց է եղել Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու կոնտեքստում։ Դուք Ձեր հայտարարությամբ ողջունել էիք ՀՀ իշխանությունների սուբյեկտային քայլը։

Կարծում եք՝ նման քայլերը բավարա՞ր են՝ Ռուսաստանին ցույց տալու, որ այլևս Մարտի 1-ի գործին միջամտություն ուղղակի և անուղղակի ձևով չլինի։

– Ոչ, բավարար չեն: Բայց երևույթն աննախադեպ է մեր երկրի պարագայում, ուստի ողջունելի է:

Համարո՞ւմ եք արդյոք այդ հանդիպումը Ռոբերտ Քոչարյանին քաղաքական աջակցություն Ռուսաստանի կողմից:

– Այո: Եվ պաշտոնական Երևանի ու, առհասարակ, մեր ժողովրդի նկատմամբ բացահայտ ճնշման փորձ:

Սերգեյ Կոպիրկինը նաև հանդիպել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ, սա ինչի՞ վկայություն է՝ հատկապես դատաիրավական համակարգի բարեփոխումների այս փուլում, երբ ԲԴԽ ղեկավարի հրաժարականից հետո կա նաև Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջ։

– Դա ՀՀ նկատմամբ Ռուսաստանի նեոգաղութային ազդեցությունը կորցնելու վախի և այն պահպանելու ջղաձիգ ու տենդագին քայլերի վկայություն է: Կրեմլը առանց քաշվելու, օրը ցերեկով ու բացահայտ կերպով կոպտորեն միջամտում է մեր ներքին գործերին: ՀՀ-ում դատաիրավական համակարգն է մնացել նախկինների ձեռքում, դրա համար փորձում են այն պահպանել անփոփոխ և վերածել հակահեղափոխության և ռևանշի օջախի ու գործիքի:

Կա նաև այսպիսի տեսակետ, որ եթե ՀՀ իշխանությունները դրսևորում են այնքան կամք, որ կարողանում են ՌԴ դեսպանին հրավիրել ԱԳՆ և նման բովանդակությամբ զրույց ունենալ, ապա պետք է պատրաստ լինել նաև դրա հետևանքներին։ Կարծում եք՝ կլինե՞ն հետևանքներ, ի՞նչ պետք է սպասել։

– Հարկավոր է մեկընդմիշտ հասկանալ՝ գաղութատիրոջ նպատակն է մինչև վերջ օգտագործել, քամել ու խժռել մեզ: Անկախ այն հանգամանքից, թե մենք ինչպիսի վերաբերմունք ունենք նրա հանդեպ: Տարբերությունն ընդամենը մարտավարական կարող է լինել: Եթե դիմադրում ենք, նա կձգտի հաղթահարել այդ դիմադրությունը, եթե ստրկանում ենք և աջակցում նրան՝ կօգտվի մեր աջակցությունից:

Նախորդ ռեժիմը ոչ միայն հնազանդ էր Կրեմլին, այլև դավաճանաբար մեզ խցկեց ԵԱՏՄ, նույնիսկ մասնակցեց Ապրիլյան պատերազմի կազմակերպմանը: Բայց դրանից հետո գաղութատիրությունը միայն խորացավ:

Չոչնչանալու և ազատ ու արժանապատիվ կյանքով ապրելու միակ ճանապարհը ապագաղութացումն է:

Քանի դեռ չենք ազատագրվել ռուսական նեոգաղութային լծից, արտագաղթը շարունակվելու է, իրավունք և արդարություն չի հաստատվելու, Ադրբեջանը, մեր համեմատությամբ, հզորանալու է, Թուրքիայից սպառնալիքը մեծանալու է, Արցախը մեզանից օտարելու վտանգը սրվելու է, պարտության ելքով պատերազմի հավանականությունը մեծանալու է, սահմանին կանգնած մեր զինվորները շարունակելու են զոհվել, նորմալ կրթություն, առողջապահություն, գիտություն, արդյունաբերություն և բարեկեցիկ կյանք չենք ունենալու, աշխարհից ավելի ու ավելի շատ ենք հետ ընկնելու:

Եվ այս մարտահրավերներով հարուցված ճգնաժամը մի օր այնքան է խորանալու, որ կորցնելու ենք պետականությունը և, շատ հավանական է՝ ենթարկվելու ենք վերջնական ցեղասպանության ու հայրենազրկման:

Ուստի դիմադրությունը պետք է բավարար լինի նեոգաղութային կախյալությունը հաղթահարելու համար:

Առայժմ ՀՀ իշխանությունն այդ մակարդակի պատկերացում և այդ որակի կամք չի դրսևորում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում