Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՌԴ դեսպանը լյուստրացիա է անում Հայաստանում. այդ հանդիպումների վրա սևեռվել պետք չէ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Պաշտոնական հաղորդագրությունը հայտնում է, որ հանդիպումը եղել է դեսպանի նախաձեռնությամբ:

Չնայած դեսպանի՝ ԱԳՆ հրավիրվելու և Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու կոնտեքստում զրույցին, զարմանալի է, որ այս հանդիպումը գործնականում դարձյալ ներքին գործերին միջամտության տրամաբանության մեջ է՝ հաշվի առնելով Հրայր Թովմասյանի և դատաիրավական համակարգի շուրջ վերջին զարգացումների հանգամանքը և քաղաքական համատեքստը: Ստացվում է, որ Հայաստանի ԱԳՆ զրույցը դեսպանի համար չի՞ ունեցել որևէ նշանակություն:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ թեպետ քաղաքական իմաստով դեռ որոշակի խնդիրներ կան, այդուհանդերձ պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ոչ մի բանի մեջ չի մեղադրվում։ «Նա Հայաստանում պաշտոնատար անձ է, որի հետ հանդիպումը տեղավորվում է դիվանագիտական հարաբերությունների շրջանակներում։ Կարելի է ասել, որ այստեղ մեծ խնդիր չկա, գուցե սա Ռուսաստանի կողմից կարող է քաղաքական մեսիջ լինել Հայաստանին, որ այն հանդիպումը ոչինչ չէր նշանակում։ Բայց եթե Քոչարյանի հետ հանդիպումն անտեսենք, ապա ՌԴ դեսպանի հանդիպումը Հրայր Թովմասյանի հետ, կարծում եմ, որ տեղավորվում է դիվանագիտական հարաբերությունների շրջանակներում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք խնդրահարույց չէ նաև այն հանգամանքը, որ Հրայր Թովմասյանն առնվազն ասոցացվում է նախկին ռեժիմի հետ, Ղևոնդյանը պատասխանեց. «Այո՛, ասոցացվում է հին համակարգի հետ, բայց դեռևս որևէ գործողություն Սահմանադրական դատարանի կողմից չենք տեսել, որը ցույց կտա, թե Սահմանադրական դատարանը պաշտպանում է հին համակարգի շահերը։ Հետևաբար, ամբողջապես ենթադրություններ են այն գնահատականները, թե Հրայր Թովմասյանը պաշտպանում է հին համակարգի շահերը։ Հաշվի առնելով նաև Վահե Գրիգորյանի հայտնի հայտարարությունը, պետք է սպասենք տեսնելու, թե ինչ զարգացումներ են հնարավոր»։

Ըստ քաղաքագետի՝ այս պահին հանդիպումը պետք չէ քաղաքականացնել ու այն պետք է դիտարկել դիվանագիտական հարթության մեջ։ «Քանի որ մեր շահերից էլ չի բխում սևեռվել այդ հանդիպման վրա և բողոք հայտնել, թե ինչու է հանդիպել։ Այլ երկրի ցանկացած ներկայացուցիչ, հատկապես դիվանագետ՝ ազատ է հարաբերություններ ստեղծել իշխանության ցանկացած ճյուղի ներկայացուցչի հետ»,- եզրափակեց նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով, մինչդեռ, նման հանդիպումները խիստ անցանկալի են։ «Ընդհանրապես, ես կարող եմ ասել, որ Ռուսաստանի դեսպանի կողմից անցանկալի ակտիվություն է նկատվում։ Դա հանրապետությունում որոշակի ֆոն ստեղծելու համար է արվում, այդպիսի հոգեբանական նպատակ է հետապնդում։ Տարօրինակ ձևով այդ ակտիվությունը նկատվում է նախկին ռեժիմի դերակատարների հետ հանդիպումներում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանն ընդգծեց. «Մնում է, որ մեր իշխանությունները միջպետական պայմանագրերին նայեն միջազգային իրավունքի տեսանկյունից։ Նրան ԱԳՆ կանչելը, եթե օգուտ տված չլիներ, ավելին եղած կլիներ։ Տեսեք՝ Վրաստանում մի թեթև կրակից հրդեհ բռնկվեց, իրենք այնտեղ տաքացնում են իրավիճակը և նման քաղաքականություն են վարում ամենուր։ Իշխանությունը պետք է շատ հանգիստ ու հետևողական գործի»։

Ըստ մեր զրուցակցի՝ այս քայլերն անթաքույց աջակցություն է նախկին ռեժիմին, և Հայաստանի նոր իրողությունները չընդունելու քայլ է. «Կարող են ասել, որ ՌԴ դեսպանը լյուստրացիա է իրականացնում։ Պաշտոնական մակարդակով իշխանությունների հետ են աշխատում, երկրորդ շերտով՝ իրենց մարդկանց հետ, այսինքն՝ լյուստրացիա է անում, թե ովքեր են իրենց մարդիկ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում