Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

«Քուչայի» «հեղափոխականացումը»

Մարզերում պարբերաբար անցկացվող բիզնես ֆորումները դառնում են մեր իրականության մի մասը՝ թեև անհասկանալի է, թե դրանք գործնականում որքանով են նպաստում տնտեսության զարգացմանը կամ ներդրումների աճին։ Առայժմ նման ֆորումներում մենք ավելի շատ լսում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսական դատողությունները տնտեսական հեղափոխության, զարգացման հեռանկարների մասին։

Հայաստանի վարչապետը ելույթ է ունեցել «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումում, որտեղ, ըստ էության, կրկնել է այն մտքերը, որոնք հնչեցրել է այլ մարզերում։ Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում կատարել է մի քանի շեշտադրում, որոնց թերևս արժե անդրադառնալ։

Վարչապետը նշել է, որ խնդիրը փողը չէ, փողն ընդհանրապես կարևոր չէ, կարևորն այն է, որ մարդն ամեն առավոտյան արթնանում է և գիտի, թե ինչ պետք է անի և օրվա վերջում բավարարված է զգում, որ ինչ-որ բան ստեղծեց:

«Եվ ինքը հաղթել է հուսահատությանը, հաղթել է քուչային, որ պետք է ընդունված տրամաբանության համաձայն պպզեր և սպասեր, թե ով պետք է գա, իրենց առաջարկի` ներգրավվել ընտրակեղծարարների կրիմինալ թիմում, նա հաղթել է այդ իրականությանը»,-ասել է նա:

Փաշինյանի խոսքը բազմաշերտ է ու միանգամից արձանագրեմ, որ եթե խոսքն այն մասին է, որ Հայաստանի քաղաքացին ազատվել է քրեօլիգարխիկ որոշակի պարտադրանքներից՝ այդ մասով վարչապետի դիտարկման հետ համաձայն եմ։ Համենայն դեպս, քաղաքացին դադարել է ընտրակեղծարարության թիրախ լինել՝ այն իմաստով, որ նախ՝ նրա քվեն այլևս չի կեղծվում, հետո՝ ընտրական գործընթացում օրակարգ թելադրողն այլևս ոչ թե խուժանն է, այլ՝ քաղաքացին, որն իր իրավունքը ռեալիզացնում է քվեյով։

Այլ խնդիր է, որ, այսպես կոչված, «քուչայի» տրամաբանությունը դեռ չի պարտվել՝ անգամ հեղափոխության հաղթանակից մեկ տարի հետո։ Բանն այն է, որ «քուչան» որոշակի հակաքաղաքակրթական միջավայր է, որը ձևավորվում է ոչ միայն ընտրակեղծարարի կամ մանդատագողի, զոռբայի կամ հաստավիզ «ախրանիկի», այլ նաև՝ լյումպենի թելադրանքով։ Ընտրությունները՝ ֆորմալիստական տեսանկյունից, Հայաստանում միանգամայն օրինական են դարձել, սակայն դրանք հեռու են իդեալական լինելուց՝ մրցակցային բաղադրիչի բացակայության հետևանքով։ Այլ խոսքով՝ ֆորմալիստական ժողովրդավարության թիկունքում դարձյալ «քուչայի» մշակույթն է, որն հիմա ձևավորվում է լյումպենի ճաշակով, «փողոցային» արդարադատության գործիքներով, հասարակությանը սորտավորելով՝ «սև-սպիտակի» տրամաբանությամբ։ Այլ խոսքով՝ «քուչան» չի վերացել, ընդամենը «հեղափոխականացվել» է։

Այս իմաստով՝ Հայաստանում արժեքների հեղափոխություն տեղի չի ունեցել ու թերևս դժվար է պնդել, որ մեզանում ժողովրդավարությունն ու ընտրական ինստիտուտների ներդրումն անշրջելի են։

Նման պնդում կարելի է անել, եթե քաղաքական փոփոխությունները կապիտալացված լինեին՝ որպես տնտեսության զարգացում, մարդու բարեկեցություն։

Ժողովրդավարությունն անշրջելի է բարեկեցիկ հասարակություններում, երբ մարդն արժևորում է իր քվեն կատարում է գիտակցված քվեարկություն։ Աղքատ մարդու էլեկտորալ վարքագծի վրա կարող են ազդել բազմաթիվ սուբյեկտիվ գործոններ, սկսած՝ փողից, պոպուլիզմով՝ վերջացրած։

«ՀՀ-ում մեզ հաջողվել է անհավանական քաղաքական փոփոխություններ անել, որը արել ենք խոսքով և գաղափարով, և որևէ մեկը չթերագնահատի խոսքի և գաղափարի ուժը»,-այսօր ասել է վարչապետը ու նա միանգամայն իրավացի է։ Մյուս կողմից՝ տնտեսական հեղափոխությունը չի կարող կարգախոսային լինել ու կառավարությունից պահանջվում են կոնկրետ գործեր, քաղաքականության վերանայում, հակառակ պարագայում՝ խոսքն ու գաղափարն արժեզրկվելու են՝ իշխանությանն օտարելով հասարակությունից ու հեղափոխության օրակարգից։

Երբ բյուջեի կատարողականի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ անցած մեկ տարում կառավարությունը հրաշալի է աշխատել՝ դա արդեն վտանգավոր անհամարժեքության դրսևորում է։ Վարվող կադրային քաղաքականությունն ուղղակի անհանդուրժելի է, կառավարության գործողություններն ամեն օր ավելի են հեռանում մեկ տարի առաջ տրված խոստումներից, վերջապես՝ կառավարման համակարգն ու տնտեսության նախկին մոդելը պահպանում են իրենց «կենսունակությունը»՝ զրոյականին հասցնելով տնտեսական հեղափոխության հնարավորությունները, նման ֆորումների արդյունավետությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում