Բաթումի «Գարդենս» սրճարանը որոշել է ինքնատիպ արձագանքել Ռուսաստանին վրացական տարածքների 20 տոկոսը գրավելու համար և միացավ իր թբիլիսյան գործընկերներին․ այսուհետ սրճարանում ռուսաստանցի զբոսաշրջիկները ստիպված կլինեն 20 տոկոսով ավել վճարել:
«Ընկերներ, մենք, հավանաբար, Բաթումում միակ սրճարանն ենք, որը չունի ռուսերենով ճաշացանկ, սա մենք գիտակաբար ենք արել: Վերջին իրադարձություններից հետո մենք ցանկանում ենք միանալ մեր թբիլիսցի գործընկերներին և ավելացնել 20% -ով ռուս զբոսաշրջիկների ծառայությունների գինը», – ասվում է «Գարդենս» սրճարանի հայտարարության մեջ: