System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանդես է եկել ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։
Երաժշտի խոսքով՝ դա «բարդ գործ է», որտեղ զոհը միայն սպանվածը չէ։
«Դա վառ օրինակն է այն բանի՝ ինչպես անպատժելի բռնությունը կարող է դաժան վրեժի հանգեցնել»,-գրել է Թանկյանը։
Նա նշել է, որ տվյալ դեպքը ևս մեկ անգամ հաստատում է ընտանեկան բռնությանն ադեկվատ արձագանքելու դատական համակարգի անկարողությունը։
Թանկյանը քույրերի նկատմամբ ներողամիտ լինելու կոչ է արել։