Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Հուզումներ Վրաստանում․ «կարմիր գիծ», որը պակասում է Հայաստանին

Վրաստանում երրորդ օրն է՝ բողոքի ցույցեր են ընթանում. ընդդիմադիրները պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում: Զանգվածային ցույցերը մեկնարկել էին Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական նիստում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալուց հետո: Հազարավոր ցուցարարներ փորձել են գրոհել խորհրդարանի շենքը, որից հետո տեղի ունեցած բախումների ժամանակ 240 մարդ տուժել է, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է, 305 մարդ՝ ձերբակալվել: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Նշվում է, որ հրամանագիրն ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգության նկատառումներով և գործելու է ժամանակավոր:

Ինչ հանգուցալուծում կստանան վրացական դրամատիկ իրադարձությունները՝ դժվար է կանխատեսել, մի բան ակնհայտ է՝ հասարակության բողոքի ակցիաները հանգեցրել են իշխանության դելեգիտիմացմանը, ինչը հարևան երկրում առաջացնելու է քաղաքական համակարգի էական տարնսֆորմացիա։

Վրացական իրադարձություններն, անշուշտ, բազմաշերտ մոտիվացիա ունեն՝ ինչքան էլ հետևանք են ռուսաստանցի խորհրդարանականի՝ Վրաստանի Ազգայաին ժողովում ունեցած ելույթի։ Եթե հարևան երկրում չլիներ համակարգային որոշակի ճգնաժամ, ապա այդ միջադեպը գուցե քաղաքական սկանդալի առիթ հանդիսանար, սակայն հազիվ թե վերաճեր զանգվածային հուզումների։

Մյուս կողմից՝ Վրաստանի քաղաքական համակարգն ու հասարակությունն ապացուցեցին, որ միանգամայն համարժեք են արձագանքում հիմնական մարտահրավերին՝ ռուսական գործոնին, որը սպառնալիք է համարվում երկրի ինքնիշխանությանն ու անվտանգությանը։ Մոսկվան՝ նման «անմեղ» նախադեպերով, փորձում է ազդել տարբեր երկրներում ընթացող գործընթացների վրա։ Նման «զոնդաժը» մի կողմից՝ բացահայտում է հասարակությունների ու քաղաքական էլիտաների արձագանքը, մյուս կողմից՝ ռուսական քաղաքականության «խմբագրման» կարևոր գործիքակազմ է։

Վրացիները կարող են մերժել Սաակաշվիլուն ու նրա կողմնակիցներին, նույնիսկ հակաիշխանական հանրահավաքներում սուլոցներով ընդհատել նրանց ելույթները, սակայն՝ մեծ հաշվով, տեր են տարիներ առաջ իրենց իրականացրած հեղափոխության արժեքներին ու ռուսական դեօկուպացիան համարում են երկրի ինքնիշխանության, քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու կարևոր նախապայմանը։

Վերջին երեք օրերը Մոսկվայի համար որոշակի դաս եղան, որովհետև Կրեմլում թերևս հասկացան, որ գործ ուենեն հասուն հասարակության հետ, որն իր արժեքային, արտաքին կողմնորոշումները երբեք չի շփոթում քաղաքական կոնյուկտուրայի հետ, այլ խոսքով՝ հավատարիմ է հեղափոխությանը, եթե նույնիսկ տարիներ առաջ հիասթափվել է դրա հարթակից կամ էլ չի հանդուրժելու նույնիսկ իր վստահության մանդատին արժանացած իշխանությանը, որը վրաց-ռուսական հարաբերություններում հատում է «կարմիր գիծը»։

Այս հարթության վրա Հայաստանի հասարակության ու քաղաքական ուժերի պատկերացումները մի փոքր այլ են, ինչի հետևանքով մենք համարժեք չեն կարողանում արձագանքել ռուսական գործոնին ու դրա իռացիոնալ հետևանքներին, նույնիսկ՝ հեղափոխությունից հետո։ Կարճ ասած՝ մեր հեղափոխությունը նման «կարմիր գծեր» չի սահմանել։

Հայաստանում Մոսկվան ոչ միայն մեր արժանապատվությունը նսեմացնող ցուցադրական ժեստ է անում, այլ ուղղակիորեն խառնվում է երկրի ներքին գործերին, ընդ որում՝ Ռուսաստանի դեսպանը ստանձնել է հին համակարգի ներկայացուցիչների գործողությունների «մոդեռատորի» դեր։ Մինչ Վրաստանում տասնյակ հազարավոր ցուցարարներ ընդվզում են այն փաստի դեմ, որ ռուսաստանցի պատգամավորը հայտնվել է իրենց խորհրդարանի խոսնակի աթոռին, Հայաստանում ոմանք ակտիվորեն քննադատում են ԱԳՆ-ին՝ Ռուսաստանի դեսպանից «կես բերան» բացատրություն պահանջելու համար։

Մեր քաղաքական էլիտան ու հասարակությունը չեն հասկացել, որ մինչև ռուսական վասալության ռեժիմը չվերանա՝ Հայաստանում , բովանդակային հարթության վրա, ամբողջովին հաղթնակել չի կարող ոչ մի հեղափոխություն։ Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունն այլընտրանք չունի, սակայն ռուսական վասալությունը խժռում է ոչ միայն այդ հարաբերությունների բովանդակությունը, այլ նաև՝ Հայաստանում նոր որակի պետություն ունենալու հնարավորությունները։ Հեղափոխությունը տվել է այդ հնարավորությունը, սակայն ռուսական ուղղակի ու անուղղակի միջամտություններին մենք արձագանքում ենք երկչոտ ու հատվածաբար, ինչն ավելի է մեծացնում Մոսկվայի կայսերական ամբիցիաները։

Ժամանակն է, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը գիտակցեն՝ հեղափոխությունը ենթադրում է գլոբալ փոփոխությունների գործընթաց, որը չի կարող սահմանափակվել միայն ներքին քաղաքականությամբ։ Այս իմաստով՝ վրացական «փոթորիկը» գուցե որոշակի ազդեցություն ունենա նաև Երևանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում