Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կեղծ փաստաթղթերի հիման վրա օտարվել են տարածքներ «Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակում. հարուցվել է քրգործ

Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Ձորակապ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնական դիրքը չարաշահելու և պաշտոնական կեղծիք կատարելու դեպքի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Շիրակի դատախազությունից, ՀՀ ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ ԱԱԾ-ից ստացվել են տեղեկություններ այն մասին, որ ՀՀ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ձորակապ համայնքի նախկին ղեկավար Զ. Ս.-ն և նույն գյուղի բնակիչ Ժ. Ա.-ը փաստաթղթեր կեղծելու միջոցով սեփականաշնորհել են Ժ.Ա.-ի կողմից ապօրինի զավթած հողատարածքները և դրանց վրա կառուցված շինությունները:

ՀՀ ոստիկանության Անիի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ձորակապ համայնքի նախկին ղեկավար Զ. Ս.-ն 2014 թվականի ընթացքում կազմել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ քաղվածքներ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարին ուղղված բովանդակությամբ կեղծ գրություններ: Դրանցում բովանդակությամբ կեղծ տեղեկություններ են ներառվել այն մասին, թե իբր Ձորակապի գյուղական խորհրդի կոմիտեի 1991թ. որոշմամբ «Սառնաղբյուրի խաչմերուկ» կոչվող հանդամասից Ձորակապ համայնքի բնակիչ Ժ. Ա.-ին է հատկացվել 0,065457 հա և 0,017445 հա՝ հողատարածքներ:

Վերջինս հիշյալ կեղծ փաստաթղթերը հողամասի հատակագծերի, շինությունների բնութագրերի, հողամասերի վրա առկա շինությունների հատակագծերի և այլ փաստաթղթերի հետ միասին ներկայացրել է ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ, որոնց հիման վրա 2014 թ. ձեռք է բերել իրավունքի պետական գրանցում:

Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին։ Այնուհետև, ըստ ձեռք բերված փաստական տվյալների, Ժ.Ա.-ն, 2015թ. ՀՀ անունից հանդես եկող «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ կնքելով հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին պայմանագրեր, ընդհանուր շուրջ 84 մլն դրամով օտարել է նշված հողատարածքներն ու դրանց վրա առկա գույքը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ և անհրաժեշտ է կատարել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազի կողմից նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում