Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումին հայտարարեց, որ ֆորումը կրում է «Ներդրեք Տավուշում» խորագիրը և հավելեց, որ ամբողջ տարվա ընթացքում ավելի փոքր ֆորումների արշավով ոչ միայն ՀՀ-ում, այլև ՀՀ-ի սահմանից դուրս կցուցադրեն իրենց հրաշալի տարածաշրջանը, բոլոր ներդրումային հնարավորություններն ու առավելությունները և հնարավորություն կտան, որ ներդրողը համարձակ լինի՝ ՀՀ և Տավուշ գալու:
«Ամենակարևորը մարդկային ներուժն է. Տավուշի ամենամեծ առավելությունն այն մարդիկ են, ովքեր ապրում են Տավուշում, այն մարդիկ են, ովքեր պահում են սահմանը, արժեք են ստեղծել ու ստեղծում, այն ձեռներեցները… և առաջին հերթին շնորհակալությունն այդ մարդկանց, որոնց շնորհիվ մենք շարունակելու ենք զարգացումը մեր մարզի, մեր աշխարհի և տանելու ենք առաջ»,-ասաց նա: