Friday, 19 04 2024
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24

Փաշինյանի կտրուկ նախազգուշացումը․ ո՞ւմ է այն ուղղված

Ոստիկանության զորքերի կազմավորման 27-ամյակի առթիվ Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթը իրարամերժ գնահատականների տեղիք է տվել՝ արժանանալով տարբեր արձագանքների։

«Բայց Հայաստանի Հանրապետությունում սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու մեր անմնացորդ ձգտումը ոմանք կարծես փորձում են մեկնաբանել որպես թուլություն, և այսօր այստեղ ուզում եմ հստակ հայտարարել, որ որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կունենա, կամ կամքի որևէ պակաս կունենա՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքը, ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում», – ասել է գործադիրի ղեկավարը։

Փաշինյանը վստահեցրել է՝ իրենց կամքը չի սասանվի, ձեռքը չի դողա բոլոր նրանց հետ հարաբերություններում, ովքեր կփորձեն Հայաստանի Հանրապետությունում վերածնել բռնության քարոզչությունը և բռնության գործելակերպը։

Մի կողմից Փաշինյանի ելույթը հնչել է, այսպես ասած, պլանավորված միջոցառմանը ու թերևս դրանով է բացատրվում դրանում հասցեականության բացը, մյուս կողմից՝ վարչապետի խոսքը միանգամայն տեղավորվում է երկրում այսօր ձևավորված քաղաքական համատեքստում ու այս առումով վերացական չէ։

Հեղափոխության հաղթանակից ավելի քան մեկ տարի հետո դրա քաղաքական ձեռքբերումներն ամենևին էլ երաշխավորված չեն՝ չնայած այն հանգամանքին, որ հին համակարգին մաս կազմող ուժերն, ըստ էության, հեռացված են իշխանությունից կամ դուրս են մղվել լուսանցք։ Մի կողմից հեղափոխության թիմի թափթփվածությունն ու համակարգային բարեփոխումների բացակայությունը հիմք չեն տալիս պնդումներ անել հեղափոխության արդյունքների կապիլտալիզացիայի գործընթացի անշրջելիության մասին, մյուս կողմից՝ Հայաստանի դեմ իրականացվում է «հիբրիդային պատերազմ», որն, անտարակույս, ունի նաև արտաքին շահառու։

«Հիբրիդային պատերազմի» մասին խոսել է նաև վարչապետը, ամբողջ խնդիրն այն է, սակայն՝ արդյոք իշխանությունը համարժեք պատկերացում ունի՞ իրական մարտահրավերների մասին ու ընտրե՞լ է իր գործողությունների ճիշտ թիրախներ, թե՞ ամեն բան դարձյալ սահմանափակվելու է «սևերի» ու «սպիտակների» հակադրության մասին պրիմիտիվ թեզի համատեքստում։

Քոչարյանի գործը, մեծ հաշվով, այն գործընթացն է, որը շրջադարձային զարգացումների կարող է հանգեցնել երկրի կյանքում։ Երիցս սխալ է այս գործընթացի նշանակությունը սահմանափակել միայն ներքին գործոններով, որովհետև հայաստանյան քրեաօլիգարխիան բարոյալքված ու կազմալուծված է ու սեփական ուժերով չի կարող հին համակագրի ռեստավրացիայի ուղղությամբ արդյունավետ քայլեր անել։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ չկարողացավ քաղաքական թիմ ձևավորել, իսկ ՀՀԿ-ի ռեբրենդինգի մասին թերևս կարելի է նույնիսկ մոռանալ։ Այլ խոսքով՝ եթե Փաշինյանի թիմը շարունակի թիրախավորել միայն «սևերին», ապա դրա հետևանքով հին համակարգի ռեստավրացիայի «կենսունակությունը» չի պակասի, ճիշտ հակառակը՝ հնարավոր «զոհը» կարող է դառնալ հների կոնսոլիդացիայի կենտրոն։

Մոսկվան բացահայտորեն՝ դեսպանի դեմքով, միջամտում է Հայաստանի ներքաղաքական կյանքին ամենևին էլ ոչ այն պատճառով, որ Վլադիմիր Պուտինի ու Ռոբերտ Քոչարյանի միջև առաջացած «քիմիան» անշրջելի հետք է թողել հայ-ռուսական հարաբերություններում։ Մոսկվայում գիտակցում են, որ դատական ռեֆորմն ավելին է, քան՝ Քոչարյանին փակելը կամ հին համակարգի ռեստավրացիայի հույսերը սպանելը։ Հայաստանում գործող դատական համակարգի կազմաքանդումը մեր երկրում վերացնելու է ռուսական ազդեցության ինստիտուցիոնալ վերջին գործիքներից մեկը, ինչը միանգամայն նոր իրողություններ է առաջացնելու հայ-ռուսական հարաբերություններում։ Հայաստանի սուբյեկտության նման ուժեղացումն ամբողջովին փոխելու է հայ-ռուսական հարաբերությունները՝ չեղարկելով դրանց վասալային բաղադրիչը։

Իհարկե, Հայաստանի իշխանությունը դատական ռեֆորմին պետք է ձեռնամուխ լիներ շատ ավելի վաղ՝ մինչև Մարտի 1-ի ու այլ աղմկոտ գործերի դատաքննությունը, սակայն պատմությունը «եթե»-ներ չի սիրում ու հիմա Քոչարյանի գործի շուրջ առաջացած իրավա-քաղաքական ճգնաժամը իշխանության մեկամյա անպատասխանատու անգործության հետևանք է, սակայն սա միանգամայն այլ տարողունակ զրույցի նյութ է։

Մարտի 1-ի գործը դարձել է այն բանալին, որի արժանապատիվ հանգուցալուծմամբ Հայաստանը պետք է կարողանա բացահայտել ոչ միայն կոնկրետ հանցագործությունը, այլ նաև չեզոքացնել մեր ինքնիշխանության դեմ ուղղված ռուսական սպառնալիքը՝ իր հայաստանյան գործակալական ցանցով հանդերձ։ Հակառակ պարագայում՝ ամեն բան կվերադառա ի դարձ շրջանս յուր, երբ կգործի վասալային ռեժիմի տրմաբանությունը, եթե նույնիսկ Հայաստանում հին համակարգի ուղղակի ռեստավրացիա տեղի չունենա։

Ուզում ենք հուսալ, որ Փաշինյանի երեկվա ելույթը կառուցված էր հենց այս, ոչ թե երկրի ներսում նոր բարիկադներ ձևավորելու տրամաբանության վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում