Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Թրամփի վարչակազմը Հայաստանից խանդավառվելու մեծ հիմքեր չունի, բայց ՀՀ վարչապետն էլ իր եզրակացություններում շտապել էր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

Պարոն Մարտիրոսյան, ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Հայաստանին 40 միլիոն դոլարի աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը, որը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից: Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը՝ հատկապես վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ԱՄՆի կողմից եղել է 0 արձագանք:

Նախ՝ Փաշինյանի այդ հայտարարության հիմքում առկա էր վարչապետի կողմից ամերիկյան քաղաքական մշակույթը չճանաչելու հանգամանքը: Նաև այն, որ ամերիկյան գործադիրի կողմից զուսպ արձագանքների պատճառներն այդպես էլ անհասկանալի մնացին «հայկական հեղափոխության» դրոշակակիրի համար: Իսկ պատճառն այն է, որ ԱՄՆ-ն ակնկալում էր Հայաստանում իսկական հեղափոխություն տեսնել, բայց, ինչպես նախագահ Թրամփի մասնավոր փաստաբան, նախկին քաղաքապետ Ջուլիանին ակնարկեց՝ հասկացան, որ դա սոսկ իշխանափոխություն էր: Եվ հետո նման ժողովրդական շարժումների արդյունքում, երբ տապալվում է ԱՄՆ հակառակորդ որևէ պետության որևէ վասալ ղեկավար՝ Սպիտակ տանն ակնկալում են նոր վարչակազմի կողմից նախկին վարչակազմի արտաքին քաղաքականության առնվազն, քիչ թե շատ, տեսանելի փոփոխություն, որը նույնպես տեղի չունեցավ, եթե չասենք, որ գնացին անգամ հակառակ պրոցեսներ: Այսպիսի պարագաներում ամերիկյան վարչակազմը խանդավառվելու հատուկ հիմքեր սովորաբար չի տեսնում, և դա հասկանալի է: Ինչ վերաբերում է այս նախաձեռնությանը, ապա այն, նախ և առաջ, արմատներ ունի օրենսդիրում, որ հիմա մեծապես հակադրված է գործադիրին:

Պետք չէ կարծել, թե ամեն բան Վաշինգտոնում միայն գործադիրն է որոշում: Եվ հետո՝ ակնհայտորեն շտապել էր իր եզրակացություններում Հայաստանի վարչապետը: ԱՄՆ-ը Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ երկիր, և եթե Հայաստանում թեկուզ որոշակի ժողովրդավարական փոփոխություններ են եղել, ապա Վաշինգտոնը դրան չի կարող չարձագանքել:

Արդյոք կա՞ ԱՄՆի՝ Հայաստանի հանդեպ քաղաքականության փոփոխություն, դրա անհրաժեշտության համար ո՞ր ուղղություններով պետք է աշխատի Հայաստանը:

– Չկա, որովհետև, ինչպես ասացի, Հայաստանում ԱՄՆ հանդեպ կուրսի փոփոխություն չկա, եթե ընդհանրապես կուրս երբևէ եղել է: Կարծում եմ, կա ժողովրդավարացումը քաջալերելու և բարեկամության նոր հնարավորություններ ստեղծելու մղում և միտում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, մեծ հաշվով, Երևանում հիմա Վաշինգտոնի հետ կապերի հարցում իրականում նույնքան պասիվ են, որքան նախկին ռեժիմի օրոք էր: Դա շատ տեսանելի է այսօր:

Ընդհանրապես, Հայաստանի նոր իշխանությունների կողմից նկատելի՞ է ամերիկյան քաղաքականության փոփոխություն, թե՞ շարժվում ենք նախկինների իներցիայով և այն սկզբունքով, որ մեր հիմնական և միակ գործընկերը Ռուսաստանն է:

– Հիմա անշուշտ հայտարարում են, որ բազմավեկտոր են գործում արտաքին քաղաքականության բնագավառում: Բայց այդպես նախկինները ևս հայտարարում էին: Որևէ իրական, շոշափելի շարժ չկա: Դա անհերքելի է: Միակի դրույթը՝ չգիտեմ, գուցե բանավոր դաշտում այլևս չեն կիրառում իշխանությունում, բայց հիմնականի առումով ամեն բան անփոփոխ է: Դա նույնպես փաստ է, որը մենք արձանագրում ենք:

Հասկանալի է, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ արցախյան հիմնահարցը չի մտնում, այդուհանդերձ, ԱՄՆում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելը ի՞նչ նպատակ ունի: Արդյոք սա արվեց Մոսկվայում եղած հանդիպմա՞նն ի պատասխան, որին ներկա էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

– Թերևս կարելի է նման ենթադրություն անել: Բայց կա նաև առավել կարևոր մի հանգամանք: Դա ԱՄՆ-Իրան օր օրի սրվող լարվածությունն է: Ամերիկյան ամենաթանկարժեք անօդաչուի խոցումը դրա ամենավերջին դրսևորումն է: ԱՄՆ-ում, իրականում, շատերն են արդեն խոսում պատերազմի վերահասությունից: Կա շատ տարածված կարծիք, որ այս վարչակազմն, այնուամենայնիվ, Իրանի հետ ռազմական բախման կգնա: Ես հակված չեմ համարելու, որ այդ բախումն անխուսափելի է, բայց դրա հավանականությունը նույնպես ամենևին չեմ բացառում: Այդ պարագայում Հարավային Կովկասում և հատկապես Հայաստանի և Ադրբեջանի առումով բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվելու: Ադրբեջանը դառնալու է ԱՄՆ և Իսրայելի համար կարևորագույն հենակետ, որի դիմաց Բաքուն պահանջներ է ներկայացնելու երկու հակաիրանական դաշնակիցներին: Կարծում եմ՝ այս համատեքստն անտեսել ամենևին չի կարելի: Երևանում այս առումով խոր քնի մեջ են, ինչպես և նախկինում, և արձագանքելու են, երբ Հայաստանի սահմաններին աղետալի իրավիճակ ստեղծվի: Բայց միայն դա չէ, որ խնդիրներ կարող է հարուցել: Ադրբեջանն այդ պատերազմից անպայմանորեն փորձելու է օգտվել, և այսօրվա շփումները նույնպես կարող են և այդ հանգամանքի հետ կապված լինել: Ամեն դեպքում Հայաստանին անհրաժեշտ է ամենաակտիվ գործողություններ ձեռնարկել նման սցենարներին պատրաստ լինելու համար: Բայց ինչպես տեսնում ենք՝ ոչինչ չի արվում: Ո՛չ Թեհրանում և ո՛չ էլ Երուսաղեմում դեսպանները չեն փոխվել, հատուկ այցեր չկան: Դա է այսօրվա արտաքին քաղաքականության դիմապատկերը: Ինչպես ամենուր, այստեղ ևս հեղափոխությունը դեռևս չի հասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում