Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»

Ֆրանսիական դատարանների վճիռները չեն կարող ֆրանս-հայկական բարեկամության խզման հոմանիշ լինել. Արա Թորանյան

Օրեր առաջ հայկական մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ֆրանսիայի վարչական դատարանները մեկը մյուսի հետևից վճիռներ են կայացրել Ֆրանսիայի տարբեր քաղաքների և Արցախի բնակավայրերի միջև կնքված Բարեկամության հուշագրերը չեղարկելու մասին։ Ու մինչ ֆրանսահայ համայնքներում, Երևանում և Ստեփանակերտում քննարկում են այս որոշումների պատճառներն ու հնարավոր հետևանքները, ֆրանսիական քաղաքների և նահանգների ղեկավարներն իրենց համերաշխությունն են հայտնել Արցախի իշխանություններին՝ ասելով, որ բողոքարկելու են վարչական դատարանների վճիռները։ Իսկ ֆրանսահայ գործիչ Արա Թորանյանը, ցավալի համարելով տեղի ունեցածը, միաժամանակ համոզված է, որ դատարանների վճիռները չեն կարող ազդել հայ-ֆրանսիական բարեկամության վրա։

Վճիռները կբողոքարկվեն

Մայիսի 29-ին Ֆրանսիայի Սերժի Պոնտուազ համայնքի վարչական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջև ստորագրված Բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին։

Այնուհետև հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս և Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված բարեկամության հռչակագրերը։

Ավելի ուշ Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը ասել է, որ ֆրանսիական քաղաքների և նահանգների ղեկավարները բողոքարկում են դատարանների վճիռները։ Գևորգյանի խոսքերով՝ Բարեկամական համագործակցության հռչակագրերի չեղարկման ֆոնին՝ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև բարեկամական հարաբերությունները նոր թափ են ստանում։

Մեր ձախողո՞ւմը, թե՞ Ադրբեջանի հաջողությունը

Հուշագրերի չեղարկման մասին լուրը հայկական մամուլում տարածել էր ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող երկրում՝ Ֆրանսիայում, բավական վտանգավոր և անհասկանալի պրոցես է ընթանում։ Ու նաև ավելացրել էր, թե «ակնհայտ է, որ սա լավ կազմակերպված, հեռանկարային վտանգներ պարունակող արշավ է»։

Ուշագրավ է այն, որ ժամանակին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարչակազմում որպես ռեֆերենտ աշխատած գործիչը, որը հետագայում էլ Ազգային ժողովի պատգամավոր դարձավ «Բարգավաճ Հայաստանի» ցուցակով ու համարվում էր ԲՀԿ-ի ներսում «քոչարյանական» թևի ներկայացուցիչը, Ֆրանսիայում տեղի ունեցած այս անցանկալի զարգացումները ներկայացրել է Հայաստանի ներկայիս ներքաղաքական խմորումների, մթնոլորտի իր սուբյեկտիվ գնահատականի համատեքստում՝ ըստ էության, սլաքներն ուղղելով Հայաստանի ներկայիս կառավարության և դիվանագիտական կորպուսի վրա։ Հովհաննիսյանի հետևյալ տողերից, թե «մենք մսխում ենք մեր պետական միտքը դատարաններում», կարելի է հասկանալ, որ իր կարծիքով, օրինակ, Մարտի 1-ի գործի բացահայտմանը հետամուտ լինելու և Քոչարյանին ու մյուսներին քրեական հետապնդման ենթարկելու կամ, ասենք, դատական համակարգում բարեփոխումներ նախաձեռնելու փոխարեն պետք է ավելի կարևոր հարցերով զբաղվենք և ուշադրություն դարձնենք շուրջը տեղի ունեցող «պատմական իրադարձություններով», որոնցից է Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցության խորացումը։ Իրավիճակի նման մեկնաբանությունը մղում է այն տպավորությանը, որ ներքին խնդիրներով զբաղվելը խանգարում է երկրի անվտանգության ու արտաքին քաղաքական շահերը ու, մասնավորապես, Արցախի հարցում հայկական շահերը պաշտպանելուն։ Թե որքանո՞վ է դա այդպես, որքանո՞վ է վրաց-թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության խորացումը նորություն, ինչո՞ւ է Վահե Հովհաննիսյանը ֆրանսիական դատարանների որոշումները նման համատեքստում ներկայացնում, ի՞նչ ակնարկներ է անում տողատակերում՝ դա քննարկման այլ թեմա է։

Ամեն դեպքում ֆրանսիական մի շարք համայնքների և Արցախի բնակավայրերի միջև կնքված հուշագրերի չեղարկումը Հայաստանում շատերի կողմից ներկայացվեց որպես դիվանագիտական կորպուսի թերացում և Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» հերթական հաջողությունը։ Մինչդեռ, որոշ հայաստանյան փորձագետներ ու նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ տեղի ունեցածը բացատրում են այլ գործոններով։

ՀՀ ԱԳՆ-ին մեղադրելը սխալ է

Օրինակ, նախկին դիվանագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ ՀՀ արտգործնախարարությանը մեղադրելը սխալ է, որովհետև հայ դիվանագետները որևէ կերպ չէին կարող ազդել իր օրենսդրությամբ առաջնորդվող ֆրանսիական դատարանի վրա։ Պապյանի կարծիքով՝ նշված որոշումների պատճառն այն է, որ Արցախի իշխանությունները Ֆրանսիայի և Արցախի համայնքների միջև հարաբերությունների հաստատումը, մշակութային համաձայնագրերի ստորագրումը ներկայացնում են Արցախի անկախության ճանաչում և սուբյեկտայնության աճ, մինչդեռ միջպետական հարաբերությունները կենտրոնական իշխանության լիազորությունն է, ֆրանսիական քաղաքներն իրավասու չեն քաղաքական հարաբերություններով զբաղվելու։

«Իմ կարծիքով՝ տեղի է ունեցել հետևյալը: Մարդիկ հավաքել են բոլոր պաշտոնյաների այն հայտարարությունները, որոնք միջքաղաքային համագործակցությունը ներկայացնում են որպես քաղաքական՝ Արցախի ճանաչում և այլն, մտել են դատարան՝ մեղադրել են քաղաքային իշխանություններին, որ նրանք գերազանցել են իրենց լիազորությունները, գնացել են միջպետական ոլորտ, որն իրենցը չէ, և սրա հիման վրա դատարանը չեղարկել է կնքված Բարեկամության հռչակագրերը։ ՀՀ ԱԳՆ-ի միակ մեղքը, երևի, այն է, որ ժամանակին չի լռեցրել այդ ձայները, որ անընդհատ նման հայտարարություններ չանեին»,- մեկնաբանել է Պապյանը։

Ֆրանս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների հետևանքը

Թեմային «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, «Նուվել դը Արմենի» ամսագրի խմբագիր Արա Թորանյանը՝ ասելով, որ Բարեկամության հռչակագրերի դեմ դատական որոշումները Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսի և ներքին գործերի նախարար Բերնարդ Կազնյովի կողմից 2015 թ. հուլիսի 2-ին ընդունված համատեղ շրջաբերականի արդյունքն են:

Ֆրանսահայ գործիչը տեղի ունեցածը ցավալի է համարում, բայց չի կարծում, թե դատարանի վճիռները կարող են հայ-ֆրանսիական բարեկամության խզման հոմանիշ լինել։

«Այդ նախաձեռնությունը համապատասխանում էր Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը, որն այդ պահին մեծ աճ էր արձանագրում: Եվ դա նաև ակնհայտորեն ի պատասխան էր հրապարակայնորեն բազմիցս հնչեցված ադրբեջանական կողմի պահանջին: Գործող կառավարությունը, սակայն, մի քայլ առաջ գնաց՝ խնդրելով պրեֆեկտներին հարգել տալ շրջաբերականը, այդ թվում նաև դատական ճանապարհով: Այս դատավարությունը տեղավորվում է տնտեսական դիվանագիտության շրջանակներում, որն ավելի ու ավելի է զարգանում Ֆրանսիայում, ինչպես և ամբողջ աշխարհում: Որքան էլ, որ դա ցավալի է, այս վճիռները որևէ կերպ չեն կարող ֆրանս-հայկական բարեկամության խզման հոմանիշ լինել: Դրանց հետևանքներն ունեն խորհրդանշական արժեք։ Մյուս կողմից՝ նույնպես խորհրդանշական, սակայն իր չափումով անհամեմատելի քայլ էր՝ ապրիլի 24-ը ֆրանսիական ազգային օրացույցում որպես Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր սահմանելը: Չպետք է սա մոռանալ և հետևություն անել Ֆրանսիայի և ֆրանսիական կառավարության մասին սոսկ այս վճիռներով»,- ասում է Թորանյանը։

Գործընթացը, մեր զրուցակցի խոսքերով, դեռևս ավարտված չէ, քանի որ հռչակագրերը ստորագրած քաղաքապետները բողոքարկելու են որոշումները. «Դա նշանակում է, որ դատավարությունը մտնում է մի նոր փուլ: Ի դեպ, անգամ առանց նման հռչակագրերի, չկա որևէ խոչընդոտ ավելի առաջ նայելու և գտնելու ֆրանսիական ընտրված իշխանությունների և Արցախի ժողովրդի միջև համերաշխության արտահայտման նոր ձևաչափեր: Ֆրանսիայի հայկական կազմակերպություններն արդեն իսկ մտորում են համապատասխան նախաձեռնություններով հանդես գալու մասին, որոնք թույլ կտան օգուտ քաղել այս հետքայլից՝ ավելի ընդգրկուն և խոր առաջընթաց գրանցելու Արցախի հետ համերաշխության հարցում: Այս երկրում, որի անբաժան մասն է հայ համայնքը, հարյուր տարուց ի վեր այն վայելում է մեծ համակրանք, որը, վստահ եմ, չի հապաղի արտահայտվել՝ վեր կանգնելով այս պահի կարճաժամկետ շահերից: Դա բխում է ինչպես Հայաստանի և Արցախի շահերից, այնպես էլ Ֆրանսիայի բարոյական ընկալումներից է: Մի բան, որը գին չունի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում