ԱՄՆ-ն հետ է կանչել Իրաքի իր բազայից Lockheed Martin Corp. ռազմաարդյունաբերական կորպորացիայի և Sallyport Global ռազմական հսկիչ վերահսկողական ընկերության հարյուրավոր աշխատակիցների, որտեղ նրանք որպես կապալառու են աշխատել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ տարհանման պատճառն «անվտանգության պոտենացիալ սպառնալիքներն են»։ Դրանք կարող են առնչվել երկու ընկերությունների 400 աշխատակիցներին, որոնք Իրաքի Բալադ ռազմաբազայում են՝ Բաղդադից 80 կմ հյուսիս։
Նրանք այնտեղ 800-ն են։ Բազայից ամերիկյայն ընկերությունների աշխատակիցների կեսի հեռանալն անխուսափելի են անվանել։ Դա շուրջ տասն օր կտևի։