Wednesday, 24 04 2024
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ

Ինչու է ոստիկանությունը թաքցնում Ջերմուկում հերթական ծեծկռտուքի կարևոր հանգամանքները. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ երեկոյան Ամուլսարի ճանապարհները փակած խմբի ներսում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել: Ջերմուկից մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ծեծկռտուքի հետևանքով կան լուրջ տուժածներ: Միջադեպի մասնակիցները ստիպված են եղել շտապ օգնության մեքենա կանչել, սակայն բախումները շարունակվել են, ու նույնիսկ ջարդվել է շտապ օգնության մեքենայի ապակին: Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ տուժողներից առնվազն մեկը տեղափոխվել է հիվանդանոց:

Հատկանշական է, որ մինչ այսօր ժամը 14:53-ը ոստիկանությունն այս մասին որևէ հաղորդում չէր տվել:

Մենք կապ հաստատեցինք ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, ով ի պատասխան մեր հարցման՝ ասաց.

– Բացի այդ դեպքից, որ արդեն իսկ հաղորդագրություն տարածել ենք, այլ միջադեպ այդ տարածքում չի գրանցվել:

Հարցին՝ Ամուլսարի ճանապարհները փակած խմբի ներսում վիճաբանություն և ծեծկռտուքի վերաբերյալ ահազանգ-հաղորդում չե՞ն ունեցել, պատասխանեց, որ ոչ, ուղղակի եղել է այդ խուլիգանության դեպքը:

Ոստիկանության հաղորդման տեքստում, որը վերնագրված է՝ «Ջերմուկի ոստիկանները բերման են ենթարկել անսթափ երիտասարդին», ասվում է. «Հունիսի 21-ին, ժամը 01:30-ին, շտապօգնության հերթապահ բժիշկը հաղորդում է տվել, որ Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցում, անհայտ անձը ոչ սթափ վիճակում կանգնել է շտապօգնության մեքենայի դիմաց, ձեռքին եղած իրով հարվածել դիմապակուն, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ կոպտորեն խախտել հասարակական կարգը և տվել սեռական բնույթի հայհոյանքներ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կատարողը նույն փողոցի 26-ամյա մի բնակիչ է: Խուլիգանություն կատարելու կասկածանքով նա բերման է ենթարկվել բաժին, որտեղ շարունակել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել` խաթարելով ոստիկանության բաժնի բնականոն աշխատանքը:

Նախապատրաստվում են նյութեր»:

Ոստիկանության այս հաղորդման մեջ առնվազն խոսք անգամ չկա այն մասին, որ հանցանքը կատարողները Ամուլսարի ճանապարհները փակողներն են, որը համառորեն և ակնհայտորեն թաքցնում են՝ չնշելով, թե ում միջև և ինչու է ծեծկռտուք եղել, և այլն։ Այս հաղորդագրությունից ընթերցողը այդպես էլ գլխի չի ընկնում՝ ինչ է իրականում տեղի ունեցել, որովհետև ասվում է, թե անհայտ ինչ-որ մեկը ոչ սթափ վիճակում կանգնել է շտապօգնության մեքենայի դիմաց և, չգիտես ինչու՝ ձեռքին եղած իրով հարվածել է այդ մեքենայի դիմապակուն։ Խոսք անգամ չկա, թե ինչու էր դեպքի վայր ժամանել շտապօգնության մեքենան։

Հիշեցնենք, որ տարեսկզբին մենք ևս մեկ լուր հրապարակեցինք այն մասին, որ բախումներ են եղել համայնքում Ամուլսարի հանքի կողմնակիցների և ճանապարհը փակողների միջև: Այն ժամանակ ոստիկանությունը շտապել էր հերքել լուրը: Սակայն մեր կողմից դեպքն ապացուցող լուսանկարների հրապարակումից հետո ոստիկանությունից այլևս արձագանք չեղավ:

Այս անգամ, մեր տեղեկություններով, արդեն բախվել են ոչ թե Ամուլսարի կողմնակիցներն ու հակառակորդները, այլ լուրջ ընդհարում է տեղի ունեցել հենց ճանապարհը փակողների միջև:

Տպավորություն է ստեղծվում, որ իրավապահ մարմինները կամ լիարժեք չեն տիրապետում տեղում իրավիճակին, կամ փորձում են թաքցնել Ամուլսարում արդեն մեկ տարի փակ ճանապարհների շուրջ վտանգավոր միջադեպերի փաստերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում