Նախագահականը քիչ առաջ տարածել է հետեւյալ մամլո հաղորդագրությունը. «Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է եղել նաև հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը:
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ»:








































