ՌԴ ԱԳՆ-ն խստորեն հորդորում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին, սեփական անվտանգության շահերից ելնելով, զերծ մնալ Վրաստան մեկնելուց՝ գրում է ria.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները և նրանց կողմնակիցները վերսկսել են բողոքի ցույցերը Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ:
Ցուցարարները պահանջում են երկրի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Վերջին տվյալներով զանգվածային անկարգությունների արդյունքում տուժածների թիվը հասնում է 240-ի։