Tuesday, 23 04 2024
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը

18 մլն դոլարը անմիջական մուտք է Քոչարյանի որդու բանկային հաշվին, ոչ թե շարժ․Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ հունիսի 21-ի ասուլիսում հնչեցրած հայտարարություններին: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

««Ռ. Քոչարյանը և մյուսները» քրեական գործով մեղադրյալ Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմը, հավատարիմ մնալով ի սկզբանե որդեգրած գործելաոճին՝ շարունակում է դատաքննության գործընթացից դուրս տարբեր ձևաչափերով նշված քրեական գործին առնչվող նյութերի փաստական հանգամանքների աղճատման, բուն քննության դատավարական ընթացակարգերն ու իրավակարգավորումները յուրովի մեկնաբանությունների ենթարկելու, այդ համատեքստում իրենց դատավարական հակառակորդների գործողությունների իրավաչափության վերաբերյալ հանրային խեղաթյուրված կարծիք ձևավորելու փորձերը:

Դրա հերթական դրսևորումներն էին այսօր հրավիրված ասուլիսում նրանց կողմից, իրավական դաշտից դուրս գալով, իրավաբանական մտքի տարատեսակ զիգզագներով, երբեմն ուղիղ տրվող հարցերին մանիպուլյատիվ, խուսափողական պատասխաններով, հուզական տոնայնությամբ արված հայտարարությունները՝ համեմված ՀՀ դատախազության հասցեին վիրավորական, մասնագիտական ու մարդկային էթիկայի տարրական նորմերից դուրս արտահայտություններով:

Հարկ չհամարելով կրկին անդրադառնալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված՝ Ռ. Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխման, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու հիմքով քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշումների դեմ Վերաքննիչ բողոք ներկայացնելու՝ ՀՀ դատախազության միանգամայն լեգիտիմ և մի քանի անգամ հստակ պարզաբանված իրավունքների վերաբերյալ պաշտպանների նույնաբովանդակ, իրավական կիսաճշմարտությունների վրա կառուցվող մեկնաբանություններին՝ ընդգծում ենք հետևյալը:

Փոխանակ իրապես զբաղվելու իրենց պաշտպանյալի լեգիտիմ շահերի բովանդակային պաշտպանությամբ և ՀՀ դատախազության ներկայացուցիչների օրինակով հանդես բերելու պատշաճ, ադեկվատ վարքագիծ՝ կիրառվող տեղեկատվական հոսքերի ուղղորդման մանիպուլյացիոն հնարքները նրանք փաստացի դարձրել են միջոց՝ բողոքների քննության ողջ ընթացքում տարատեսակ միջնորդություններով գործընթացը ձգձգելու, խոչընդոտելու վարքագծով Վերաքննիչ դատարանին արդեն հայտնի մոտեցումը ցուցաբերելու հիմքեր տալու և այդպիսով պաշտպանության կողմի ձախողման իրողությունը սքողելու, արդարացնելու համար:

Այս ճանապարհին գռեհիկ, էթիկայի, մասնագիտական պատշաճության և բարեկրթության հետ որևէ աղերս չունեցող որակումներով ու գնահատականներով, դատական քննության ընթացքում մեղադրող կողմի ելույթների առանձին հատվածներ խեղաթյուրելով, համատեքստից կտրելով փորձ է արվում թիրախավորել ՀՀ դատախազությանը և անձամբ ՀՀ գլխավոր դատախազին՝ թերևս նպատակ ունենալով վերջիններիս դուրս բերել այս ողջ ընթացքում բացառապես իրավական դաշտում մնալու ողջախոհ վարքագծից և ներքաշել արտադատական էժան ներկայացումների մեջ:

Վստահորդին վճարովի ծառայություններ մատուցելու մտահորիզոնին հարիր պատկերացումները, մարդկանց սեփական հանրահայտ արշինով չափելու հանգամանքը տվյալ դեպքում կոնկրետ պաշտպանին թույլ չի տալիս ըմբռնելու, որ ի հակադրություն փաստաբանի՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով իր պաշտպանյալի շահերը պաշտպանելու իրավունքի, որը տվյալ գործի համատեքստում հաճախ է չարաշահվում, մեղադրող կողմը՝ ՀՀ դատախազությունը, առավել ևս պետության և հասարակության համար բացառիկ նշանակության նման գործի շրջանակներում պարտավոր է և գործում է բացառապես օրենքի տառին համապատասխան:

Ուստի, պաշտպանական թիմին կրկին հորդորում ենք դադարեցնել բողոքների քննության ընթացքում սեփական ձախողումից առաջացած նման ջղաձգումները, զերծ մնալ մանիպուլյացիոն փորձված մեթոդներով հանրային կարծիք գեներացնելու, դատական գործընթացի համար արհեստական խոչընդոտներ հարուցելու, սեփական պատասխանատվությունն արհեստականորեն այլոց վրա բարդելու փորձերից և մնալ բացառապես իրավական հարթության շրջանակում:

Վերջում ի գիտություն պաշտպանների, տեղեկացնենք, որ 18 մլն դոլարին համարժեք գումարը անմիջական մուտքեր են մեղադրյալի որդու բանկային հաշվին, այլ ոչ թե պաշտպանների ավանդական դարձած մանիպուլյացիոն անհասկանալի մեկնաբանություններով ներկայացվող՝ ինչ-որ հաշվի շարժ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում