Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Մոսկվան անցնում է տոտալ գրոհի․ ո՞րն է լինելու Երևանի պատասխանը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինն ամենևին էլ պատահական չի հանդիպել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեսակցելուց օրեր անց։ Արտառոցն այն է, որ Մոսկվան այս պարագայում գործում է բացահայտ՝ դեսպանի մակարդակով, չթաքնվելով իր ազդեցության ոլորտում գործող հայաստանյան գործիչների կամ Մոսկվայից ժամանած էմիսարների թիկունքում։

Անկախ այն հանգամանքից՝ Քոչարյանի գործն առի՞թ է, թե՞ հիմնական պատճառ, այն օգտագործելով՝ Մոսկվան էսկալացնում է ներքաղաքական կյանքը Հայաստանում։

Ուշագրավ է, որ Ռուսաստանի դեսպանի հետ Հրայր Թովմասյանի հանդիպումից ընդամենը մեկ օր հետո հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել։

Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում այսօր որոշում է կայացվել վարույթ ընդունել Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի (Խափանման միջոց կիրառելու հիմքերը) և 35-րդ հոդվածի (Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ), ինչպես նաև Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականությունը քննելու Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը: Գործի դատաքննությունը նշանակվել է օգոստոսի 29-ին:

Անշուշտ, այս երկու իրադարձությունների միջև կապն ակնհայտ է, ու այս դեպքում Մոսկվան ջանում է օգնել Քոչարյանին քրեական պատասխանատվությունից ազատվելու հարցում, կամ այս գործն օգտագործել Հայաստանում ներքաղաքական կամ իրավական ճգնաժամ առաջացնելու համար։

ՍԴ այսօրվա որոշումն ուշագրավ է այն համատեքստում, որ Հրայր Թովմասյանն ու մյուսներն, ըստ էության, որոշել են արձագանքել հեղափոխության թիմի քայլերին՝ հասկացնելով, որ չեն կապիտուլացվելու։

Հենց գործող ՍԴ-ն «կապիտուլացնելու» մասին էր Վահե Գրիգորյանի երեկվա հայտարարությունը, ինչին հետևում է Հրայր Թովմասյանի կտրուկ արձագանքը՝ Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպելուց հետո։

Ստեղծվել է բավականին հետաքրքիր վիճակ։

Ըստ էության՝ ՍԴ այս կազմը փորձելու է հասնել նրան, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ազատության մեջ մնա, այլ նաև ապահովագրված լինի քրեական հետապնդումից։ ՍԴ-ն Քոչարյանի դիմումը բավարարելու իրավական հիմքեր չունի, քանի որ, միևնույն է, այն, որ Ռոբերտ Քոչարյանը տապալել է սահմանադրական կարգը, ապացուցվում է նրա գործողություններով․ 2008-ին երկրորդ նախագահն իրավունք չուներ արտակարգ դրություն հայտարարել և Զինված ուժերը կիրառել: Մյուս կողմից՝ հասկանալի է, որ ՍԴ ներկայիս կազմը՝ թեկուզև ինքնապաշտպանության բնազդից ելնելով, դիրքավորվելու է հակահեղափոխության ճամբարում ու քաղաքական որոշում է կայացնելու, մանավանդ որ, ըստ ամենայնի, Ռուսաստանի դեսպանը հենց այդպիսի ուղերձ է փոխանցել Թովմասյանին։

Այս իմաստով՝ օգոստոսի 29-ը շրջադարձային հանգրվան է․ մինչև այդ օրը Հայաստանի իշխանությունները պետք է կարողանան «կապիտուլացնել» ՍԴ ներկայիս կազմին՝ Բարձրագույն դատարանը ռուսական «հիբրիդային պատերազմի» դավադիր ծրագրից դուրս բերելու կամ, առնվազն, հայ-ռուսական հարաբերությունները Քոչարյանի գործոնից «բեռնաթափելու» համար։ Հակառակ պարագայում՝ Քոչարյանի գործով պայմանավորված լոկալ ճգնաժամը կարող է մեծացնել իր ծավալը՝ վերաճելով քաղաքական, սահմանադրական ճգնաժամի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում