Thursday, 25 04 2024
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Վրաստանում ճիշտ և կոռեկտ պահվածք դրսևորեց. ինչպե՞ս պետք է դիրքավորվի Երևանը

Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած բազմահազարանոց հակառուսական ուղղվածություն ունեցող ցույցերից հետո հրաժարական տվեց Վրաստանի խորհրդարանի խոսնակը։ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքերով՝ Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց՝ ելնելով ժողովրդի առջև պատասխանատվությունից: Նախորդ գիշեր բախումների հետևանքով 240 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 80 ոստիկան: Իրաքլի Կոբախիձեի հրաժարականը ցուցարարների պահանջներից մեկն էր: Նրանք պահանջում են նաև ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը: Ցուցարարները մտադիր են այսօր երեկոյան վերադառնալ հրապարակ: Բողոքի ակցիաները սկսվել էին այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը նախագահող Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Վրաստանի իրադարձություններին, նշեց՝ հակառուսական տրամադրությունները Վրաստանում նորություն չեն, բայց այս պարագայում օգտագործվել է այս գործոնը՝ ներքաղաքական պայքարի մեջ։ Կարելի է ասել, որ ինչ-որ տեղ ստացվեց, բողոքի ալիք բարձրացավ, մարդիկ դուրս եկան փողոց և նույնիսկ փորձ արվեց գրավել խորհրդարանի շենքը։ Գիշերը ոստիկանությունն ինչ-ինչ գործողություններով, օգտագործելով նաև հատուկ տեխնիկա, այդ հարցը լուծեց, բայց սպասվում են ակտիվ գործընթացներ։ Արդեն այս պահի դրությամբ խորհրդարանի նախագահը հրաժարական տվեց, և կարելի է ասել, որ իրավիճակի պատասխնատվությունը վերցնելով նա գնաց այդ քայլին»։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ նշեց՝ առաջիկա գործողությունները կախված են թե՛ ցուցարարներից և թե՛իշխանությունների արձագանքից։ Ինչ վերաբերում է Հայաստանի պատվիրակության դիրքորոշմանը, երբ նրանք այդ բախման ընթացքում լքել են դահլիճը, Ջոնի Մելիքյանը նշեց. «Քայլը ճիշտ էր, կոռեկտ, պետք չէ խառնվել այդ գործընթացներին։ Անվտանգության խնդիրներից ելնելով պետք էր հենց այդպես էլ վարվել, որովհետև իրավիճակը կարող էր ավելի լարվել, միջոցառումն էլ, ինչպես գիտեք, տեղի չունեցավ»։

Մելիքյանի դիտարկմամբ՝ Հայաստանն այս իրադարձություններում մասնակցություն չի ունենա. «Անցած տարվա ընթացքում տարբեր սոցիալական խնդիրների թեմաներով եղել են տարբեր ակցիաներ, և այստեղ կարևորն այն է, թե ընդդիմությունը որքանով կարող է օգտվել իրավիճակից և մաքսիմալ դիվիդենտներ քաղել։ Իրենց ցանկությունն է իշխանափոխությունը, բայց պետք է ռեալիստ լինենք ու հասկանանք, թե ինչքանով է այդ ամենը հնարավոր։ Դրա հավանականությունն, ըստ իս, բավականին ցածր է։ Քանի որ եկող տարի սպասվում են խորհրդարանական ընտրություններ, երևի թե իրավիճակը կհանդարտվի, ու քաղաքական կուսակցություններն ավելի կոնստրուկտիվ դաշտում կաշխատեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում