Friday, 19 04 2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով

Փաշինյանին շրջապատող ականները. եկել է ախոռները մաքրելու ժամանակը․ «Կարճ Կապենք»

Վերջին օրերի, թերևս, ամենաաղմկոտ թեման վերաբերում է Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովին, որն էլ ավելի է սրում Երևանի և Ստեփանակերտի՝ առանց այն էլ լարված փոխհարաբերությունները։ Առաջնային հարցադրումը հետևյալն է․ արդյոք 2016-ին եղե՞լ է պետական դավաճանություն, թե՞ ոչ։ Պաշտպանության նախարարը լրագրողների հետ զրույցում կարևորել է այն հանգամանքը, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում կփարատվեն հանրության բոլոր կասկածները, այդ թվում՝ այն կասկածները, որոնք տարածվել են Ադրբեջանի քարոզչական գործունեության հետևանքով։ Այս ձևակերպման մեջ ուշագրավն այն է, որ նախարարը ուղղակիորեն ահազանգում է տեղեկատվական անվտանգության տեսանկյունից Հայաստանի անպաշտպան ու խոցելի կարգավիճակի մասին։ Փաստորեն, Ադրբեջանը կարողանում է Հայաստանում հանրային կարծիք և օրակարգ ձևավորել։ Պատկերացնո՞ւմ եք, եթե Ադրբեջանն է կարողանում Հայաստանում քարոզչական դիվերսիաներ իրականացնել, ապա ի՞նչ արդյունքներ կարող են արձանագրել տարածաշրջանային տերությունները, օրինակ՝ Մոսկվան, որը տիրապետում է քարոզչական լուրջ ռեսուրսների։ Ի դեպ, ռուսները պարբերաբար մանիպուլյացիոն տարբեր գործիքակազմերով պարբերաբար տեղեկատվական հարձակումներ են իրականացնում Հայաստանում։ Սա չափազանց լուրջ մարտահրավեր է, որն ուղղակիորեն սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը։

Վերջին օրերին Ադրբեջանը շփման գծում որոշակի ակտիվություն է ցուցաբերում, ինչը վերջին մեկ տարվա պայմանական խաղաղության համատեքստում չափազանց մտահոգիչ է։

Փաստերի համալիր վերլուծությունը մեզ ստիպում է ենթադրել, որ Ադրբեջանն այսքանով կանգ չի առնելու և շարունակելու է ընթանալ սադրանքների և շփման գծում իրավիճակը սրելու ճանապարհով։ Կանխատեսումն այս հիմնավորվում է պատմական փորձով, և վիճակագրությունը փաստում է, որ Ադրբեջանը հակված է անընդհատ մեծացնել կիրառվող զինատեսակների տրամաչափերը։ Ընդամենը պետք է հիշել 2010-2016 թթ․ ժամանակահատվածում տիրող իրավիճակը, երբ Ադրբեջանի զինուժը, սկսելով սովորական դիպուկահար հրացաններից, աստիճանաբար մեծացրեց զինատեսակների տրամաչափերը՝ հասնելով մինչև լայնամասշտաբ պատերազմի։ Եվ անցյալի դառը փորձը հաշվի առնելով՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները պետք է հաշվի առնեն ցանկացած զարգացման հնարավորությունը։

Առաջնագծում Ադրբեջանի ակտիվությունը հուշում է նաև, որ Դուշանբեի «վերելակային» դիվանագիտությունը մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Բնական է, որ այդ պայմանավորվածությունները երկար կյանք չէին կարող ունենալ։ Ընդհակառակը՝ «վերելակային» պայմանավորվածությունների կարճաժամկետ առաքելությունը ժամանակ շահելն էր, որպեսզի կողմերը կարողանային ճանաչել իրար, ինչպես նաև դիրքավորել և հստակեցնել մոտեցումները։

Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևը խաղադրույքը դրել էր Հայաստանի նոր կառավարող ուժի լեգիտիմության և բարձր հեղինակության վրա՝ հույս ունենալով, որ Փաշինյանը կօգտագործի հեղափոխական տրամադրությունները՝ հանրությանը համոզելով գնալ ցավոտ զիջումների։

Բայց Ադրբեջանի նախագահի այս ծրագրերը, ինչպես տեսանք, անպտուղ էին ու չհիմնավորված, քանի որ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն չակնարկեց զիջումների պատրաստակամության մասին, այլ հենց ինքը հանդես եկավ առաջարկներով ու պահանջներով։

Սահմանային լարված իրավիճակի հետ զուգընթաց նոր երանգներ են ստանում նաև Հայաստանի ու Արցախի չափազանց սրված փոխհարաբերությունները։ Փաստորեն, Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունները չեն սթափեցնում կողմերին, և նրանք շարունակում են նույն ոճով ու տրամաբանությամբ։

Ստեղծված պայմաններում Արցախի անվտանգության համակարգը դառնում է չափազանց խոցելի և փխրուն։ Մեծանում է օտարերկրյա ներկայացվածության և ներքին գործերին միջամտելու վտանգը։ Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը պետք է խոհեմություն դրսևորեն, որպեսզի հայկական երկու Հանրապետությունները կարողանան դուրս գալ այս ճգնաժամային իրավիճակից։

Եվ վերջին ամենակարևոր խնդիրը վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն։ Մինչ դատարանում քննարկվում է Քոչարյանին վերստին կալանավորելու խնդիրը, ՌԴ դեսպանատունը հայտարարություն տարածեց դեսպան Սերգեյ Կոպիրկինի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին:

Փաստորեն, Մոսկվան վերստին իր աջակցությունն է հայտնում ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Հայաստանի պաշտոնաթող նախագահին։ Կարծիք կա, թե ՌԴ նախագահ Վ․ Պուտինն իր վաղեմի ընկեր Քոչարյանի միջոցով փորձում է երկրորդ բևեռ ստեղծել, որը կկարողանա հակադրվել և հակակշռել Փաշինյանի իշխանությանը՝ ապագայում հեղաշրջման հեռանկարը, իհարկե, հաշվի առնելով։ Մոսկվան փորձում է Հայաստանի քաղաքական դաշտը, որքան հնարավոր է, վերահսկելի դարձնել և վարչապետ Փաշինյանին շրջափակել ականներով։ Այսպիսով Ռուսաստանը մարտահրավեր է նետել հայ ժողովրդին։ Իհարկե, սա սխալ հաշվարկ է, քանի որ, վաղ թե ուշ, սահմանադրական կարգը տապալած և այլ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Քոչարյանը նորից հայտնվելու է բանտում։ Եկել է ախոռները մաքրելու ժամանակը, քաղաքական համակարգը պետք է կազմված լինի միայն առողջ քաղաքական ուժերից, հանցագործներն ու օտարերկրյա գործակալները պետք է լուսանցքից այն կողմ հայտնվեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում