Միացյալ Նահանգները պատրաստ էին ուղղորդված հարվածներ հասցնել Իրանի երեք օբյեկտի, սակայն բառացիորեն վերջին պահին որոշեց չանցկացնել այդ գործողությունը: Այդ մասին հունիսի 21-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք պատրաստ էինք (Իրանի կողմից ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարքի ոչնչացման համար) պատասխան հարված հասցնել երեք տարբեր օբյեկտների, երբ ես հարցրեցի՝ քանի մարդ կզոհվի (ԱՄՆ-ի այդ ռազմական գործողության հետևանքով): «150 մարդ, սըր»,-եղավ գեներալի պատասխանը:
Հարվածից տասը րոպե առաջ ես այն կասեցրի «…»,-գրել է նա իր Twitter-ում ՝հաղորդել է TASS-ը: