Ավստրալիայում սերֆինգիստը հիվանդանոց է ընկել դելֆինի հետ բախումից հետո՝ հայտնում է The Australian-ը:
Դեպքը տեղի է ունեցել Նոր Հարավային Ուելս նահանգի լողափում: Նշվում է, որ 27-ամյա սերֆինգիստը զբաղվել է բոդիբորդինգով ու բախվել դելֆինին:
Ինչպես հայտնել են բժիշկները, նման դեպքերը հազվադեպ չեն:
Երբ տղամարդը բարձրացել է ալիքի վրա, դելֆինը հարվածել է նրա հետույքին: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ պատռվել է սերֆինգիստի հիդրոկոստյումը:









































