Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Տորեսը կավարտի պրոֆեսիոնալ կարիերան:
Այս մասին հայտնում է ֆուտբոլիստը: «18 հրաշալի տարիներ անցկացնելով ֆուտբոլում, որոշել եմ ավարտել պրոֆեսիոնալ կարիերաս»,-գրել է նա: Իսպանացին այժմ հանդես է գալիս ճապոնական «Սագան Տոուս» ակումբում, որին միացել էր 2018 թվականին:
Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Տորես հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկո», «Լիվերպուլ», «Չելսի», «Միլան» ակումբներում: 2008 և 2012 թվականների Իսպանիայի ընտրանու կազմում դարձել է Եվրոպայի և 2010 թվականին աշխարհի առաջնության չեմպիոն: