Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը համոզված է, որ «ավելի լավ է չմիջամտել» ԱՄՆ-ի և Իրանի միջև ստեղծված իրադրությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է TASS-ը, Եվրախորհրդի նախագահը հունիսի 21-ին հայտարարել է ԵՄ-ի գագաթնաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսում:
«Ես համոզված եմ, որ երբեմն ավելի լավ է չմիջամտել իրադրությանը: Համաշխարհային պատմության բազմաթիվ խնդիրներ կապված են ոչ թե չափազանց պասիվ, այլ չափազանց ակտիվ քաղաքական գործիչների հետ»,-ասել է Տուսկը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու ԵՄ-ի պետությունների ղեկավարները ո՛չ հինգշաբթի գիշերը, ո՛չ ուրբաթ առավոտյան չքննարկեցին Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման սպառնալիքը: