Իրանի իշխանությունների խոսքերով, Թրամփը հայտարարել է, որ չի ուզում պատերազմել, սակայն զգուշացրել է հարձակման մասին:
Իրանի իշխանություններն ուրբաթ օրը հաղորդել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից սպասվող հարձակման մասին նախազգուշացումով ուղերձ են ստացել:
Ուղերձը փոխանցվել է Օմանի միջոցով:
«Իր ուղերձում Թրամփը հայտարարել է, որ դեմ է Իրանի հետ ցանկացած պատերազմի և ցանկանում է Թեհրանի հետ տարբեր հարցեր քննարկել… նա կարճ ժամանակահատված է տրամադրել պատասխանի համար, սակայն Իրանն անմիջապես պատասխանել է, որ այդ հարցի որոշումը պետք է կայացնի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին»,- Reuters-ին հայտնել է Իրանի կառավարության անանուն աղբյուրը:
Երկրորդ աղբյուրը հավելել է. «Մենք հստակ ասել ենք, որ մեր առաջնորդը դեմ է ցանկացած բանակցությունների, սակայն ուղերձը կփոխանցվի նրան, որպեսզի նա որոշում կայացնի … Սակայն մենք Օմանի պաշտոնյանին ասել ենք, որ ցանկացած հարձակում Իրանի վրա կհանգեցնի տարածաշրջանային և միջազգային մասշտաբի հետևանքների»: