ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Վիգեն Քոչարյանի թեկնածությունը: Նրա ընտրության հարցը քննարկվում է ԱԺ լիագումար նիստում:
«ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն՝ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Վիգեն Քոչարյանին»,-ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրեց խմբակցության կողմից ՀՀ ԲԴԽ իրավաբան, գիտնական անդամի պաշտոնում առաջադրված Վիգեն Քոչարյանի թեկնածությունը: