Thursday, 25 04 2024
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում

Իշխանությունները պետք է ընդունեն Վահե Գրիգորյանի մոտեցումները. «Սասնա ծռեր»

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Ազգային ժողովի ամբիոնից առաջին անգամ հնչեցրեց ազգային արժեքների վրա հիմնված ազգային պետության կայացման եւ ազգային սահմանադրության ստեղծման հայեցակարգային գաղափարներ: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Վահե Գրիգորյանը, հիմնվելով այդ գաղափարների վրա՝ ներկայացրեց նաեւ գործող ապազգային ու ապօրինի Սահմանադրական դատարանն ապամոնտաժելու եւ սահմանադրականություն հաստատելու վերաբերյալ իր մոտեցումները:

Անշուշտ, մենք միանգամայն այլ՝ համակարգային եւ շատ ավելի արդյունավետ ճանապարհ էինք պատկերացնում:

Մենք համոզված ենք, որ ճիշտ կլիներ ռեժիմի տապալումից հետո շարունակել հեղափոխությունը, հանրաքվեով ընդունել ազգային արժեքների եւ նպատակների վրա հիմնված հայկական պետության իրավաքաղաքական հայեցակարգ ու դրան համապատասխան կարճաժամկետ անցումային ծրագիր եւ անցումային կառավարման միջոցով այդ ծրագրի իրագործմամբ.

ազատվել Ռուսաստանի նորգաղութային կախյալությունից,

ամբողջացնել Արցախի միացման գործընթացը,

անցումային արդարադատության եւ լյուստրացիայի միջոցով մաքրել, ինչպես նաեւ հնարավորինս կայացնել բոլոր պետական ինստիտուտները, այդ թվում՝ Սահմանադրական դատարանը,

մշակել եւ ընդունել Ազգային սահմանադրություն եւ դրան համապատասխան կազմակերպել նոր ընտրություններ:

Սակայն, հաշվի առնելով, որ հեղափոխական մանդատ ստացած իշխանությունը կառավարման ղեկը ստանձնելու առաջին իսկ պահից հրաժարվեց հեղափոխությունից եւ ընտրեց նախկին իշխանության իրավահաջորդությունը, Վահե Գրիգորյանի ներկայացրած ճանապարհն այսօր դառնում է գործնականորեն նախընտրելի՝ ապօրինի Սահմանադրական դատարանը վերակազմակերպելու եւ սահմանադրականություն հաստատելու հարցում:

Ներկայիս իրողությունների պայմաններում բոլորս ունենք որոշակի պարտավորություններ:

Ժողովուրդը պետք է աջակցի Վահե Գրիգորյանին, իշխանությունները պետք է ընդունեն նրա մոտեցումները եւ գործակցեն նրա հետ, իսկ ինքը՝ Վահե Գրիգորյանը, պետք է հետեւողական լինի եւ դառնա նոր Սահմանադրության ընդունման եւ դատաիրավական համակարգի արմատական վերափոխման գործընթացի առաջամարտիկը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում