Ղրիմի կարգավիճակի հարցը կարելի է լուծել Հաագայում: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ դաշնային դատավոր Բոգդան Ֆութեյը, ով աշխատել է Ուկրաինայի Սահմանադրության տեքստի վրա:
«Եթե Ղրիմը հնարավորություն ունենար քվեարկել ստատուս-քվոյի համար, կամ որպեսզի դառնար բացառապես ինքնավար հանրապետություն, այդ ժամանակ կարելի էր նաև նրա հետ դիվանագիտական կապեր չհաստատել: Բայց քանի որ կողմ են քվեարկել Ռուսաստանին միանալուն, ապա հարց է ծագում` չճանաչե՞լ Ռուսաստանը, չճանաչե՞լ Ղրիմը որպես Ռուսաստանի մաս: Վերջնական որոշումը, հավանաբար, պետք է ընդունի Հաագայի միջազգային դատարանը»,- նշել է Բոգդան Ֆութեյը:
Նա նշել է, որ համապատասխան քննարկման համար անհրաժեշտ կլինի նաև Ռուսաստանի թույլտվությունը:










































