Այսօր՝ հունիսի 21-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ Վարչական դատարանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Մենք քաղաքացիների վրայից բեռը հանում ենք և դնում պետության վրա, որ ինքը իր ներսում այդ հարցը լուծի: Սա նաև տեղավորվում է «Մեկ պատուհան»-ի տրամաբանության մեջ»,- ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցի՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: