Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մինսկի խմբի համանախագահների բացահայտումը

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո հայտարարություն են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանց հայտարարությունն ընդհանուր առմամբ շարունակում է մնալ «համանախագահական» ստանդարտի շրջանակում, այդուհանդերձ պարունակելով հետաքրքիր ազդակներ և թերևս մի բացահայտում: Նախ ազդակների մասին: Ակնառու է, որ համանախագահները պահպանելով առերևույթ չեզոքությունը, Ադրբեջանին հորդորում են ձեռնպահ մնալ հրադադարի խախտման և իրավիճակի լարման փոձերից, որ Բաքուն ձեռնարկել է վերջին օրերին: Թե ինչ է առերևույթ պահվում չեզոքությունը, այդ հարցի պատասխանն ըստ երևույթին համանախագահների միջև կոնսենսուսի սահմանափակվածությունն է: Նրանք համաձայն են, որ լարումը մերժելի է, բայց ունեն տարբեր ավելի երկարաժամկետ հարցեր կողմերից յուրաքանչյուրի հետ և ըստ այդմ պահելով պարիտետը, նրանք փորձում են Արցախի հարցում այն խախտելու պատճառով իրենք իրենց չսահմանափակեն այլ հարցերում տվյալ պարագայում Ադրբեջանի հետ աշխատանքի հնարավորությունից:

Մյուս կողմից, հարց է, թե արդյո՞ք Բաքուն չի օգտագործում այդ հանգամանքը: Այստեղ սակայն խնդիրն այն է, որ, եթե համաշխարհային ուժի երեք կենտրոնները դե ֆակտո, ոչ հրապարակային, բայց իրական քաղաքականության մակարդակում չեն կարող Բաքվին զսպել և սաստել, ապա հրապարակային մեղադրանքն էլ չի բերի արդյունքի: Իսկ եթե կարող են ոչ հրապարակային ձևով, ապա առերևույթ չեզոքությունն ինքնին խնդիր չէ: Այստեղ պետք է արձանագրենք մի բան, որ ընթանում է քաղաքական լայնահուն գործընթաց, բազմաթիվ շերտերով և բուն խնդիրն այն է, որ Երևանը պետք է հասնի Ադրբեջանի ռազմա-քաղաքական զսպման տրամաբանության և գործընթացում դրա գերակայության նախ և առաջ իր դիրքերով, որից հետո արդեն համանախագահների հայտարարությունները տեխնիկական խնդիր կդառնան: Այդ իմաստով, համանախագահների հայտարարության մեջ կան շեշտադրումներ, որոնք թերևս արվել են հայկական կողմի պահանջով: Խոսքը հրադադարի պահպանման հանձնառությունը վերհաստատելն է և ոչ միայն չկրակելը, այլև ինժեներական աշխատանքներից ձեռնպահ մնալը:

Պատրանք պետք չէ, Ադրբեջանը ձեռնպահ չի մնալու: Բայց, մյուս կողմից Երևանը պետք է հետևողականորեն մեծացնի ճնշումը: Այդ իմաստով հանգում ենք հրադադարի պահպանման մեխանիզմների հարցին: Վաշինգտոնում շոշափվե՞լ է այդ հարցը: Համենայն դեպս, համանախագահների հայտարարության մեջ այդ մասին խոսք չկա: Դեռևս չի խոսել նաև պաշտոնական Երևանը: Սակայն, դրան զուգահեռ կա համանախագահների հետաքրքիր արձանագրում՝ ԱԳՆ ղեկավարները ներկայացրել են իրենց դիրքորոշումները և ակնակալիքները տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ համանախագահների կողմից առաջարկված հումանիտար և անվտանգության միջոցառումների առնչությամբ։

Փաստորեն, համանախագահները բացահայտում են, որ ռեգիոն վերջին այցի ընթացքում՝ Երևան, Ստեփանակերտ, Բաքու, բերել են մարդասիրական և կարևորը՝ անվտանգության ամրապնդման ուղղությամբ կոնկրետ նոր առաջարկներ: Թե ինչ են դրանք ենթադրում, պարզ չէ, սակայն այն, որ հենց համանախագահների Բաքվում գտնվելու ժամանակ Ադրբեջանը դիմեց իբրև թե հայկական կողմի կրակոցից զոհ ունենալու մասին ապատեղեկատվության և իրավիճակի լարման, հուշում է, որ այդ առաջարկները ամենևին հաճո չեն եղել Ադրբեջանին և Բաքուն դիմել է շանտաժի քաղաքականությանը: Հաջողվե՞լ է կոտրել շանտաժը Վաշինգտոնում: Համանախագահների հայտարարությունը այդ առումով թողնում է կարճաժամկետ հաջողության տպավորություն և զսպման երկարաժամկետ մեխանիզմների հարցը շարունակում է մնալ բաց:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում