Այսօր՝ հունիսի 21-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի կատարման 2018թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Օդում կախված լուրերի համաձայն՝ Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի շենքն ուզում են տեղափոխել «Նարեկ» հիվանդանոց, ինչը բավական հեռու է և խնդիրներ է առաջացնում: Մեր տեղեկություններով՝ հիմնական պատճառն այն է, որ այդ պոլիկլինիկան ցանկանում են հյուրանոցի նպատակով օտարել: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում, ամենահին շենքերից է, և արդեն կա գնորդ»,- դիմելով տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:
Նա հետաքրքրվեց, թե ովքեր են կանգնած սրա հետևում. «Ովքե՞ր են գնորդները»:
Մանրամասները՝ տեսանյութում: