«Մամուլի հետ սուրճ« հաղորդման հունիսի 21-ի հյուրը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն է։
Պատգամավորն անդրադարձավ իր հետ կապված մամուլի հրապարակումներին։ Մեր այն դիտարկմանը, թե ինքն ամենաշատ քննարկվող պատգամավորներից մեկն է, Թագուհի Ղազարյանը նշեց, որ այդ տենդենցն ավելի շատ նկատելի է սոցիալական մեդիայում.«Երևի դա պայմանավորված է իմ ոչ սովորական լինելով»։
Թագուհի Ղազարյանը խոսեց նաև լրագրողանական կազմակերպությունների՝ Գագիկ Ծառուկյանի պահվածքի հետ կապված հայտարարության մասին և նշեց. «Իրականում ես ամեն անգամ շոկի եմ ենթարկվում, երբ հասկանում եմ, որ այս խորհրդարանում կարող են նման բաներ տեղի ունենալ։ Չնայած այն հանգամանքին, որ լրագրողները սիրում են մեզ թիրախավորել, երբեմն՝ նաև պիտակավորել կամ ծաղրել, այնուամենայնիվ լրագրողների նկատմամբ պետք է հարգանք լինի։ Այդ հարգանքը քաղաքական գործիչների առաջնահերթություններից պետք է լինի, ի վերջո լրագրողներն են այն խոշորացույցը, որով մենք տեսանելի ենք լինում հանրությանը»։
Խոսելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի աղմկահարույց հայտարարության մասին, պատգամավորն ասաց, որ դա իր համար էլ էր անակնկալ, թեպետ բոլորովին դեմ չէ, որ հենց Գրիգորյանը լինի ՍԴ նախագահ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում