Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Իրավիճակի կտրուկ փոփոխություն. Քոչարյանը փլուզեց վերջին բաստիոնը

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ Վահե Գրիգորյանի հայտարարությունը Հայաստանում ստեղծում է նոր իրավիճակ: Փաստացի, հայտարարվում է դատական իշխանափոխության մասին, քանի որ խոսքը Բարձրագույն դատական ատյանի մասին է:

Վահե Գրիգորյանի հայտարարությունն ինքնին աննախադեպ է, և միանգամայն հասկանալի է, որ գտնվում է հեղափոխական, ոչ թե էվոլյուցիոն տրամաբանության մեջ: Այդ հայտարարությունը հատկապես ուշագրավ երանգ է ստանում երկու իրողության ֆոնին: Մեկ այլ անսպասելի բան է տեղի ունեցել Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մարտիմեկյան գործով մյուս մեղադրյալների գործում: Դատավոր Արմեն Դանիելյանը հայտարարել է դատավարության ավարտի մասին և հեռացել որոշում կայացնելու, որը կհրապարակի հունիսի 25-ին: Դատավորն իր քայլը պատճառաբանել է նրանով, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կիրառում է դատական նիստերը ձգելու մարտավարություն:

Հարցն ուշագրավ է նրանով, որ դատարանը պետք է կայացնի որոշում նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի հայտնի որոշման առումով, միաժամանակ նաև նույն դատարանի՝ Քոչարյանի անձեռնմխելիության գործոնի համար դատական գործը ՍԴ ուղարկելու որոշման իրավաչափության առումով: Երբ այդ հանգամանքը համադրում ենք Սահմանադրական դատարանում իրավիճակի կտրուկ փոփոխություն բերող Վահե Գրիգորյանի հայտարարության հետ, ապա պատկերը դառնում է իսկապես շրջադարձային:

Իսկ ամբողջանում է այն հունիսի 20-ի առավոտյան տարածած տեղեկությամբ, ըստ որի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ, ընդ որում՝ դեսպանի նախաձեռնությամբ: ՌԴ դեսպանը գիտե՞ր, թե ինչ է հասունանում հունիսի 20-ին, թե ինչ անսպասելի որոշումներ են կայացնելու Ռոբերտ Քոչարյանի գործը Վերաքննիչում քննող դատավոր Արմեն Դանիելյանն ու ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը: Թե՞ այդ անսպասելի որոշումները անակնկալ են եղել դեսպանի համար, այդպիսով, գործնականում, ջուրը գցելով նրա հանդիպումը Հրայր Թովմասյանի հետ: Իսկ այդ հանդիպումը պայմանավորվա՞ծ էր Ռոբերտ Քոչարյանի հետ դեսպանի ավելի վաղ ունեցած հանդիպումով՝ հունիսի 13-ին, տետ ա տետ, որից հետո փաստորեն դեսպանին հրավիրել էին Հայաստանի ԱԳՆ զրույցի՝ ներքին գործերին միջամտության թեմայով:

Դեսպանատունը հունիսի 14-ի առավոտյան հայտարարություն տարածեց, որ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել են ինչպես բոլորի հետ, առանց առանձնահատուկ վերաբերմունքի: Այդպիսով, եթե գնանք ավելի հետ, ապա ակնառու է դառնում, որ դեռևս մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության մասին դատարանի որոշումն ու նրա ազատ արձակումը Հայաստանում գործնականում փլուզեց դատական համակարգը, կամ ավելի շուտ՝ դե ֆակտո իմաստով փլուզեց Հայաստանում իշխող համակարգի վերջին բաստիոնը, որի կարգավիճակում էր դատական համակարգը: Հետաքրքիր է, ի դեպ, արդյոք երկրորդ նախագահը կհամաձայնե՞ր դատարանի այդ որոշմանը, եթե պատկերացներ դրա «դոմինոյի էֆեկտը»: Թե ինչ է դա նշանակում ներքաղաքական իրադրության ասպեկտում, թերևս ավելորդ մեկնաբանության կարիք չունի: Թեև Հայաստանի հետհեղափոխական օրակարգում տեղի ունեցողը անկախ դատական համակարգի խորագրի ներքո է, այդուհանդերձ ակնառու է քաղաքական տրամաբանության գերակայությունը հետհեղափոխական շրջանակում: Իսկ դա նշանակում է, որ առնվազն առայժմ Հայաստանում ոչ թե անկախ դատական համակարգի ձևավորման գործընթաց է, այլ հեղափոխությունը դատական համակարգ հասցնելու և այդ իմաստով դատական համակարգում հեղափոխության թիկունքը ապահովագրելու գործընթաց:

Այստեղ էական է, սակայն, ՌԴ դեսպանի մասնակցությունը, ինչը վկայում է, որ գործընթացի առանցքում ամենևին ոչ լոկ ներքին հանգամանքներ ու խնդիրներ են: Միևնույն ժամանակ, թեև ՌԴ դեսպանի այս աշխուժությունը դիտարկվում է «ներքին գործերին միջամտելու» համատեքստում՝ ընդհուպ ԱԳՆ մակարդակով արձանագրվածությամբ, այդուհանդերձ նկատելի է նաև, որ դեսպանի ներգրավվածությունն առնվազն առերևույթ և տողատակային տրամաբանության տեսանկյունից ավելի շուտ նպաստում է տեղի ունեցողի հանրային լեգիտիմացմանը, քան հակառակը: Այլ կերպ ասած, ՌԴ դեսպանի ներգրավվածությունն ու քայլերը ոչ թե թուլացնում է դատական համակարգում տեղի ունեցող հեղափոխություն-իշխանափոխությունը հանրային աջակցության տեսանկյունից, այլ հակառակը՝ խթանում է այն և իշխանության այդ փոփոխությունը դարձնում պաշտոնական Երևանի ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին ազդեցության ուժ: Որովհետև դեսպանի ներգրավվածությունն էլ ավելի է մեծացնում իշխանության քայլերի նկատմամբ հանրության աջակցությունը, մոբիլիզացնում հանրային էներգիան նոր իշխանության շուրջ: Ինչի՞ համար է դա անհրաժեշտ Ռուսաստանին:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում