«Միասնական ազգային շարժում» վրացական ընդդիմադիր կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն կոչ Է արել կողմնակիցներին հունսի 21-ին ժամը 19:00-ին վերսկսել բողոքի ակցիան Թբիլիսիի կենտրոնում։
Ներկայում Ռուսթավելիի պողոտան եւ խորհրդարանի շենքին հարող տարածքը ազատված Է ցուցարարներից եւ հսկվում Է իրավապահների կողմից: «Կոչ եմ անում բոլորին՝ այսօր կրկին հավաքվել 19:00-ին: Ղեկավարությունից պահանջելու ենք համարժեք գործողություններ: Իշխանությունները պետք Է սկսեն խոսել, բավական Է հանդուրժել այս ամենը»,-հայտարարել Է Վաշաձեն լրագրողներին:
Նա նշել Է, որ հանրահավաքի մասնակիցները չԷին գրոհի խորհրդարանի շենքը, եթե հաշվի առնվեին խորհրդարանի խոսնակի եւ ՆԳ նախարարի պաշտոնաթողության՝ ընդդիմության պահանջները: Ոստիկանությունը լույս հունիսի 21-ի գիշերը ցրել Է բազմահազարանոց հանրահավաքը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ: Հանրահավաքի մասնակիցների դեմ կիրառվել են ջրանետներ, ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ: Տուժել Է շուրջ 70 մարդ, այդ թվում՝ տասնյակ ոստիկաններ: Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, բերման Է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ: Բողոքներն սկսվել են սկանդալից հետո՝ կապված Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետ, որն զբաղեցնում Է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը։