Վրաստանում հատուկ նշանակության ջոկատները խորհրդարանի շենքի դիմաց ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել ռետինե փամփուշտներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես նշվում է, հատուկջոկատայինների գործողությունների արդյունքում կան տուժածներ:
Նշվում է, որ այս պահին իրավիճակը բարդ է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հատուկ նշանակության ջոկատները սկսել են ցրել Վրաստանի խորհրդարանի դիմաց անցկացվող հանրահավաքը:
Կիրառվել է ծխաբեր նռնակներ և արցունքաբեր գազ, ինչի պատճառով մարդիկ սկսել են խուճապահար ցրվել:
Ինչպես նշվում է, Վրաստանի խորհրդարանի այսօրվա գրոհը տեղի է ունենում ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի շուրջ սկանդալի ֆոնին:
Հունիսի 20-ի առավոտյան նա հայտնվել է Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին, ինչը դժգոհություն է առաջացրել երկրի արմատականների շրջանում, որից հետո նիստն ընդհատվել է:
Երեկոյան արմատականները սկսել են խորհրդարանի գրոհը, նրանց է միացել ընդդիմությունը:
Ցուցարարները պահանջել են Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ ընտրությունների անցկացում: