Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հարգում եմ որպես մասնագետի. ՍԴ դատավորը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության, վեթինգի ու հրաժարական տալու մասին

Այսօր խորհրդարանում իր երդման ժամանակ ՍԴ նորանշանակ դատավոր Վահե Գրիգորյանն ուշագրավ հայտարարություն արեց։ Գրիգորյանը հայտարարեց՝ երդում տալով որպես ՍԴ դատավոր՝ ինքը դառնալու է ՍԴ երկրորդ դատավորը։

«Դուք չեք սխալվում՝ լսելով այն, ինչ ես ասում եմ. ՍԴ-ում այս երդումը տալուց հետո լինելու եմ երկրորդ դատավորը, իսկ քվորումը պահանջում է առնվազն հինգ դատավոր որոշումներ կայացնելու համար։ Այդ բոլոր հարցերը քննարկման առարկա եմ դարձնելու իմ գործընկերների հետ»,- ասաց նա։

Գրիգորյանը նաև հայտարարեց, որ երդում տալուց հետո ստանձնելու է ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը։

«ՍԴ մուտք գործելիս, որպես այս պահի միակ դատավոր, քանի որ մյուս դատավորը բացակայում է այս օրերին և ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը՝ ՍԴ անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության դեպքում, ընդունելի ձևաչափում կտեղեկացնեմ հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիներին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ»,- ասաց նա։

«Առաջին լրատվական»-ը Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանից հետաքրքրվեց՝ ինչպես է հասկանում Գրիգորյանի հայտարարությունը և ինչպես կարող է այն մեկնաբանել։ «Անկեղծ ասած, հայտարարությունը չեմ լսել, հետևաբար դժվար է ինձ համար մեկնաբանել։ Բայց ամեն դեպքում կարծիքներ հայտնողներին խորհուրդ եմ տալիս կարդալ Սահմանադրության անցումային դրույթները»,- ասաց տիկին Գյուլումյանը։

Մեր դիտարկմանը, որ Գրիգորյանը թերևս նկատի է ունեցել Սահմանադրության փոփոխությունները, ՍԴ դատավոր-ՍԴ անդամ հակասությունը և այն, որ նախորդները լեգիտմին եղանակով չեն ընտրվել, Գյուլումյանը պատասխանեց. «Ես մի քիչ չեմ ուզում քաղաքականության մեջ մտնել, իսկ դրանք, իմ կարծիքով, քաղաքական մոտեցումներ են»։

Ալվինա Գյուլումյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է պատկերացնում Վահե Գրիգորյանի հետ համատեղ աշխատանքը, քանի որ այս օրերին շատ է խոսվում, որ Վահե Գրիգորյանի՝ ՍԴ գնալուց հակասություններ կարող են առաջանալ ՍԴ հին անդամների, մասնավորապես՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ։ «Ես կարծում եմ, որ որևէ խնդիր չի կարող լինել։ Ես հարգում եմ իրեն՝ որպես մասնագետի, կարծում եմ, որ ինքն էլ ինձ է ճանաչում։ Ես կարծում եմ, որ ինձ հետ կապված որևէ խնդիր չի կարող առաջանալ։ Եվ ես կարող եմ պատասխանել միայն իմ փոխարեն»,- ասաց տիկին Գյուլումյանը։

ՍԴ դատավորից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է վերաբերում վեթինգի ինստիտուտին, որի վերաբերյալ ներկայումս նախագիծ է մշակվում և այն միտված է դատական համակարգի առողջացմանը։ Հարցին՝ պե՞տք է արդյոք վեթինգը վերաբերի նաև Սահմանադրական դատարանին, Գյուլումյանը պատասխանեց. «Ես չեմ կարող նաև այս մասով որևէ բան ասել, քանի որ այն ևս դիտարկում եմ քաղաքական մոտեցում։ Կլինի նախագիծը, կտեսնենք, թե ինչ է ենթադրում։ Ամեն դեպքում, եթե գտնեն, որ մենք էլ պետք է վեթինգ անցնենք՝ կանցնենք, ինչ է եղել որ, կենթարկվենք օրենքին։ Դա բացառապես քաղաքական մարմնի որոշման խնդիրն է, մերը չէ»։

Ալվինա Գյուլումյանից հետաքրքրվեցինք նաև՝ չե՞ն պատրաստվում արդյոք իրավիճակով պայմանավորված հետևել Բարձրագույն դատական խորհրդի անդամների օրինակին և հրաժարական ներկայանել։ «Ես չեմ պատրաստվում հետևելու այդ օրինակին։ Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ։ Կրկնում եմ, ես խոսում եմ միայն իմ փոխարեն»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում