Թուրքիան Միջերկրական ծով, Կիպրոսի ափերի մոտ է ուղարկել երկրորդ հորատման նավը՝ Yavuz-ը, հաղորդում է Anadolu գործակալությունը, հղում անելով Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզին:
Նրա խոսքերով, այս հորատման նավը կգործի Կիպրոսի հյուսիսում Մագոս նավահանգստում Karpaz-1 հատվածում՝ մինչև 3300 մ խորության վրա:
Աշխատանքներում կներգրավվեն մինչև 180 մարդ:
Կիպրոսի հունական համայնքը կղզու բոլոր բնակիչների շահերին վերաբերող հարցերի հետ կապված որոշումներ կայացնելու իրավունք չունի, ասել է Դոնմեզը:
Եվրամիությունն ավելի վաղ քննադատել էր Թուրքիային՝ կապված այդ շրջանում հորատման հետ՝ նախազգուշացնելով, որ «համապատասխան միջոցներ» է նախապատրաստում:
Սակայն Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ Անկարան շարունակելու է ածխաջրածնային պաշարների որոնումը: