«Շատ քաղաքներում իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Ոչ միայն Վանաձոր և Գյումրիում, այլ նաև Իջևանում, Սևանում և այլն։ Նշված համայնքներում ժողովրդի կամարտահայտությամբ ձևավորվել է տեղային իշխանություն, և հատուկ ընթացակարգ հանրաքվեի միջոցով չկա փոխելու հնարավորություն։ Կոնկրետ այս քաղաքների մասով ասեմ, որ ավագանիների միջոցով են ընտրվում համայնքի ղեկավարներ, և ես չեմ հիշում, որ որևէ ավագանի պահանջով հանդես գա՝ պահանջել քաղաքապետի հրաժարականը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը։
Պատգամավորը նշեց, որ բոլոր խնդիրները ճիշտ ժամանակին են լուծվում։