Ցանցում հրապարակել են լեգենդար Queen խմբի ֆրոնտմեն Ֆրեդի Մերկուրիի «Time Waits For no One» անվանումով երգի նախկինում չհրապարակված տարբերակը: Երգի պաշտոնական տեսահոլովակը հրապարակվել է Freddie Mercury Solo Youtube-ալիքում:
Երգն առաջին անգամ ձայնագրվել է 1986 թ.-ին «Time» կրճատ անվանումով: Ֆրեդի Մերկուրին այն ձայնագրել է «In My Defence»-ի հետ, Դեյվ Քլարկի նույնանուն մյուզիքլի համար: Առաջին տարբերակը ձայնագրվել է ռոք-արանժիրովկայով՝ բեկ-վոկալով, կիթառներով և հարվածային գործիքներով: Իսկ նոր տարբերակը միայն Ֆրեդի Մերկուրիի կատարումն է՝ դաշնամուրի նվագակցությամբ: Մերկուրիի վաղեմի ընկերը, կոմպոզիտոր և երգահան Դեյվ Քլարկը երկու տարի շարունակ մաս-մաս հավաքել է փորձերի ձայնագրությունները՝ լեգենդար երգչի ձայնը վերստեղծելու և երգը «Time Waits For no One» լրիվ անվանումով թողարկելու համար: Դաշնամուրը վերաձայնագրվել է 2018 թ.-ին Մայք Մորանոյի կատարմամբ: