Friday, 29 03 2024
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելը կատարվել է այդ պահին գործող նորմերով. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ Սահմանադրության 7-րդ գլուխը վերաբերում է դատարաններին, այդ թվում նաև Սահմանադրական, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդին.

«Սահմանադրության 213-րդ հոդվածի համաձայն՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Իսկ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ …սահմանադրական դատարանի անդամը պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը:

Հրայր Թովմասյանը ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ է ընտրվել 2018թ. մարտի 2-ին, իսկ մարտի 16-ին ընտրվել է դատարանի նախագահ այդ պահին դեռևս գործող իրավակարգավորումների հիման վրա:
Ներկայումս գործող «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն ուժի մեջ է մտել Հրայր Թովմասյանի՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ դառնալուց հետո՝ 2018թ. ապրիլի 9-ին, ուստի, նշված օրենքին վկայակոչելը այս դեպքում տեղին չէ:

Վերը նշված նորմերի համակողմանի վերլուծությունից հետևում է, որ իմ կողմից հարգված Վահե Գրիգորյանի այսօր արված հայտարարությունն առավել խորը մեկնաբանման կարիք ունի: Ցանկալի կլինի, որ նա հանդես գա առավել համապարփակ հիմնավորումներով:

Այդուհանդերձ, անկախ Հրայր Թովմասյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, իսկ ես կարծում եմ, որ Հրայր Թովմասյանին պետք է խստագույնս պատժել այսպիսի Սահմանադրություն մեր ժողովրդի ու պետության վզին կախելու համար, գտնում եմ, որ նրա՝ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելը կատարվել է այդ պահին գործող նորմերով: Այլ հարց է, որ այդ ամենի նկատմամբ մեզանից յուրաքանչյուրն ունի իր ուրույն կարծիքը:

Իսկ ավելի պարզ, եթե խնդիր է դրվել ամբողջովին փոխել Սահմանադրական դատարանի կազմը, ապա պետք է գտնել այլ ուղիներ հարցը լուծելու համար»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1082354705299833&id=100005759414165

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում