Հայաստանում փոխվել է այն, որ նախկին ցինիզմն այլևս գոյություն չունի։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար, ԵԿՄ վարչության փոխնախագահ Մանվել Եղիազարյանը։
Նրա կարծիքով՝ ամեն ինչ պետք է անել, որ հինը հետ չգա, դա սարսափելի կլինի․«Մարդիկ ունեն հնարավորություններ, մարդիկ փողով շատ բան կարող են փոխել։ Եվ եթե իշխանությունը մի քիչ էլ դանդաղի, հնարավոր է և փոխեն»։