Ամերիկացիների կողմից Իրանի դեմ ուժի կիրառումը կվերածվի աղետի, ռազմական լուծման հետևանքները շատ դժվար է կանխատեսել: Այդ մասին հունիսի 20-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ գծի ընթացքում ունեցած ելույթում՝ տեղեկացնում է gazeta.ru-ն :
«Դա (ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուժի կիրառումը) աղետ կլիներ առնվազն տարածաշրջանի համար, որովհետև դա կհանգեցներ բռնության ծավալման և գուցե տարածաշրջանից փախստականների թվաքանակի ավելացման,-ասել է նա:-Նրանց համար, ովքեր կձեռնարկեն այդօրինակ փորձեր, դա նույնպես, հնարավոր է, տխուր հետևանքներ ունենա, որովհետև շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կստացվի ռազմական ուժի կիրառման դեպքում»: