Այսօր՝ հունիսի 20-ին, շարունակվում է Ազգային ժողովի նիստը: Այժմ քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը առաջադրել է Գրիգոր Բեքմեզյանի թեկնածությունը:
«Ես ամուսնացած չեմ և նույնիսկ զոքանչ չունեմ, որից կարող է կախվածության մեջ լինեմ: Ես ազատ մարդ եմ, և իմ ազատությունն է ապահովում նաև իմ սկզբունքայնությունը: Միակ բանը, որից կարող եմ կախվածություն ունենալ, դա այս երկրի նկատմամբ սերն է»,- իր եզրափակիչ ելույթում հայտարարեց Գրիգոր Բեքմեզյանը:
Նա հույս հայտնեց, որ այս փորձությունը ինքը բարեհաջող կհաղթահարի. «Իհարկե, ձեր վստահության քվեն ստանալուց հետո»:
Մանրամասները՝ տեսանյութում: