Այսօր՝ հունիսի 20-ին, շարունակվում է Ազգային ժողովի նիստը: Այժմ քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը առաջադրել է Գրիգոր Բեքմեզյանի թեկնածությունը:
«Դատարանների ծանրաբեռնվածության մեծ մասը կազմում են բանկերի և վարկային կազմակերպությունների հայցերը՝ մոտ 40-50 հազար դատական գործեր: Համագործակցելով ԿԲ-ի հետ՝ ունե՞ք ծրագիր՝ թեթևացնելու այդ հայցերի քանակը և դատավորների ծանրաբեռնվածության աստիճանը և գտնելու այլընտրանքային լուծում»,- թեկնածուին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը:
Պատգամավորի կարծիքով՝ լուծումը լինելու են արբիտրաժային դատարանները:
Մանրամասները՝ տեսանյութում: