Այսօր՝ հունիսի 20-ին, շարունակվում է Ազգային ժողովի նիստը: Այժմ քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը առաջադրել է Գրիգոր Բեքմեզյանի թեկնածությունը:
«Արդյոք խորապես պատկերացնո՞ւմ եք, որ գնում եք ԲԴԽ՝ նաև դատավորներ հեռացնելու»,- թեկնածուին հարցրեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
Նա նկատեց, որ մինչ այժմ Գրիգոր Բեքմեզյանը լռել է և չի հանրայնացրել դատական համակարգի խնդիրները. «Որպես կանոն, լռում են, երբ ուզում են իշխանությունների հետ լավ հարաբերություններ պահպանել: Վստա՞հ եք, որ բավարար համարձակություն կունենաք իրականացնելու այդ որոշումը»:
Ի պատասխան՝ թեկնածուն ասաց, որ ինքը երբեք իշխանություններից կախված չի եղել և այժմ էլ կախված չէ. «Ես ինձ միշտ համարել եմ անկախ մարդ, որի նպատակն է եղել անել այն, ինչը համարել եմ իմ սկզբունքներին համապատասխան»:
ԱԺ փոխնախագահը հետաքրքրվեց նաև, թե թեկնածուն արդյոք համապատասխանո՞ւմ է վեթինգի չափանիշներին. «Դուք վեթինգը կանցնե՞ք»:
Մանրամասները՝ տեսանյութում: