Friday, 29 03 2024
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

ԱՄՆ ուշագրավ մոտեցումն ու Ջոն Բոլթոնի ակտիվությունը. ինչ սպասել Մնացականյան-Մամեդյարով այսօրվա հանդիպումից

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով գտնվելով Միացյալ Նահանգներում այս օրերին ակտիվ հանդիպում է ունենում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նախքան Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը՝ Մնացականյանը հունիսի 19-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ:Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության, քննարկվել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում առկա դրական դինամիկան, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընդգրկուն օրակարգը, Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի ներկա վիճակը։ Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

Ադրբեջանական աղբյուրները, վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությանը, հայտնում են, որ այլ հարցերի թվում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը և դրա կարգավորմանն ուղղված բանակցություններն առաջ մղելու հարցերը: Ջոն Բոլթոնն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել էր նախատեսվող հանդիպմանը գրելով.

«Անհամբերությամբ սպասում եմ շաբաթվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը, որպեսզի խրախուսեմ նրանց միջև երկխոսության շարունակումը: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հարցի առաջխաղացմանը»:

https://www.tert.am/cache_image/news_images/781/2340519_1/f58a18467e8159_58a18467e8196_thumb-770x510.jpg

Քաղաքագետ Նարեկ Մինասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ պետք է արձանագրել, որ այս հանդիպմանը նախորդել են Փարիզում և Մոսկվայում արտգործնախարարների հանդիպումները և սա արդեն համախագահող երրորդ պետության տարածքում սպասվող հանդիպում է, ինչն ունի նաև հավասարակշռման, բալանսավորման միտում. «Նման առաջարկ է ներկայացվել երկու երկրների արտգործնախարարներին և նրանք համաձայնվել են։ Այդ առումով բավականին դրական է, որ բոլոր համանախագահները հետաքրքրություն են ցուցաբերում կարգավորման գործընթացի հետ կապված, ինչը բավական կարևոր է»։

Եվ չնայած դրսևորվող այս հետաքրքրությանը, մեր զրուցակիցն արձանագրում է՝ Միացյալ Նահանգների մոտեցումը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացը մի փոքր այլ է.«Հաշվի առնենք այն հանգամանքը, որ Թրամփի վարչակազմը Մինսկի խմբի ձևաչափում ներգրավվեց ոչ թե դեսպանի մակարդակով ինչ-որ մեկին, այլ ավելի ցածր մակարդակով գործչի, ինչը Թրամփի ադմինիստրացիայի կողմից հետաքրքիր մոտեցում է»։

Նարեկ Մինասյանն ուշադրության արժանի է համարում ևս մեկ կարևոր հանգամանք. «Նույն Վաշինգտոնում նախատեսված չէր Մայք Պոմպեոյի մասնակցությունը արտգործնախարարների և համանախագահների հանդիպմանը, ինչպես դա տեղի ունեցավ Մոսկվայում, Փարիզում, երբ ներկա էին այդ պետությունների արտգործնախարարները։Կարող ենք արձանագրել, որ Միացյալ նահանգներում տարածաշրջանային գործընթացներով և մասնավորապես ղարաբաղյան հիմնահարցով առավել մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ինչը ևս հետաքրքիր մանրուք է, որին պետք է ուշադրություն դարձնենք»։

Ինչ վերաբերում է բուն հանդիպման ակնկալիքներին, ապա ըստ Մինասյանի, պետք է արձանագրել, որ հիմնական ու օրակարգային հարցը պետք է լինի սահմանային լարվածության թուլացումը.«Ապրիլի վերջից նկատելի է սահմանային լարվածության որոշակի աճ, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ, ինչը հանգեցրեց մի իրավիճակի, երբ երկու կողմից էլ եղան զոհեր։ Իհարկե սա խախտում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները և դրա հետ կապված համանախագահները պետք է որոշակի անելիք ունենան»։

Ըստ նրա՝ հայկական կողմը պետք է փորձի նաև նույն համանախագահների ուշադրությունը հրավիրի այն կոշտ հռետորաբանության վրա, որ մենք լսում ենք Բաքվից. «Զաքիր Հասանովի մակարդակով արվեց մի հայտարարություն, որը բացահայտ ուժի սպառնալիք է և ըստ էության նաև պատերազմի սպառնալիք։ Փաստորեն հայտարարվում է, որ միայն միջազգային դրությունն է խոչընդոտում պատերազմը սկսելուն։ Սա բացահայտ սպառնալիք է և նման հռետորաբանությունը պետք է խստորեն դատապարտվի ու Բաքվում պետք է ի վերջո հասկանան, որ բանակցային սեղանի մոտ պատերազմի սպառնալիքով որևէ զիջման չեն կարող հասնել։ Վաղ թե ուշ իրենք ստիպված պետք է լինեն տեղափոխվել կառուցողական դաշտ»։

Հարցին՝ հանդիպումն ավելի շատ իրավիճակայի՞ն խնդիրներ կլուծի, թե՞ կարող ենք նաև բուն բանակցությունների գործընթացում առաջընթաց ակնկալել, Նարեկ Մինասյանը պատասխանեց.«Ըստ էության վերջին հանդիպումների ընթացքում քննարկվել են ինչպես բանակցային տարբեր դետալների հետ կապված հարցեր, այնպես էլ բանակցային անհրաժեշտ միջավայրի ձևավորման հարցեր։ Երկու խնդիրներն էլ կարևորվել են, պարզապես հաշվի առնելով վերջին զարգացումները՝ խաղաղ պայմանների համար անհրաժեշտ միջավայրի ձևավորումը տվյալ պահին առավել մեծ առաջնահերթություն է դարձել։ Չունենալով բանակցությունների համար նպաստավոր պայմաններ, ինչպե՞ս կարելի է քննարկել բանակցային գործընթացին առնչվող տարբեր հարցեր։ Իհարկե հրադադարի ռեժիմի պահպանումն ավելի մեծ առաջնահերթություն ունի այս պահին, որովհետև առանց դրա հնարավոր չէ քննարկել տարբեր բանակցային առաջարկներ ու մոտեցումներ։ Դրանք անարդյունավետ կլինեն»,-եզրափակեց քաղաքագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում