Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի երեք ֆուտբոլիստները հեռացել են թիմից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Լոռի» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Էկեմինի Էկերեուկեի, Դեու Դոսայի եւ Ստեֆան Ադջումանիի հետ:
Երեք ֆուտբոլիստներն էլ թիմին էին միացել նախորդ ամռանը: